Անգլիան կփորձի ԱԱ 2030-ը անկացնելու իրավունք ստանալ

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրեգ Գայկը խոստովանել է, որ  փորձելու է Աշխարհի առաջնությունը 2030-ը բերել Անգլիա:

«Մենք գործ ունեինք Բլատերի ՖԻՖԱ-ի հետ, այդ իսկ պատճառով չէինք կարողանում հաղթել, նրա հետ բանակցություններ վարելը անհնար էր, բայց հիմա ամեն ինչ այլ է, քանի որ ՖԻՖԱ-ի ղեկին Ինֆանտինոն է, որին կարող ենք վստահել: Մենք կփորձենք մի շարք մրցաշարեր անցկացնել:

ԱԱ 2026-ը տեղի կունենա Հյուսիսային Ամերիկայում, իսկ Աշխարհի առաջնություն 2030-ի համար մենք կարող ենք հավակնել»,-ասել է  Գրեգ Գայկը:

Հիշեցնենք՝ Անգլիան պարտվել էր Ռուսաստանին Աշխարհի առաջնություն 2018-ը անցկացնելու իրավունքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ