Անգլիական գրանդերը կարող են հրաժարվել Չեմպիոնների լիգայում մասնակցելուց

Անգլիական գրանդերի ՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» և «Լիվերպուլի» ղեկավարները հանդիպել են Լոնդոնի հյուրանոցներից մեկում  և քննարկել են Եվրոպական սուպերլիգա մրցաշարը ստեղծելու հնարավորությունը: Հանդիպմանը ներկա  է եղել նաև ամերիկացի միլիարդատեր Ստիվեն Ռոսը: Վերջինս մտադիր է ստեղծել մրցաշար հատուկ բարձրակարգ ակումբների համար, որին կարելի է մասնակցել անկախ այն բանից, թե որ տեղն է զբաղեցրել գրանդ ակումբը իր սեփական առաջնությունում:

Եթե այս գաղափարը ավելի մեծ զարգացում ապրի և լուրջ քայլեր ձեռնարկվեն, ապա այն մեծ հարված կարող է հասցնել հին աշխարհի գլխավոր ակումբային մրցաշարին ՝ Չեմպիոնների լիգային:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ