Անդրես Ինյեստան ՝ Իսպանիայի 2015թ. լավագույն մարզիկ

Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ճանաչվել է 2015թ. Իսպանիայի լավագույն մարզիկ, տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Արարողությունը անցել է Կատալոնիայում: Ինյեստաի մրցակիցները այդ անվանակարգում եղել են «Չիկագո Բուլզի» բասկետբոլիստ Պոու Գազոլը և մոտոցիկլավար Խորխե Լորենսոն:

Ավելացնենք, որ 2015թ. Ինյեստան «Բարսելոնայի» հետ միասին կարողացավ հաղթանակ տանել բոլոր մրցաշարերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ