Ամենաշատ 11 մետրանոցները նշանակվում են «Բարսելոնայի» օգտին

Իսպանական Լա Լիգայում այս մրցաշրջանում ամենաշատ 11 մետրանոցները նշանակվում են «Բարսելոնայի» օգտին՝ 13 անգամ: Չնայած դրան՝ կատալոնացիները 11 մետրանոցներից կարողացել են գրավել դարպասը ընդամենը 7 անգամ, եթե հաշվին նաև Սուարեսի գոլը Մեսիի փոխանցումից հետ:

«Բարսելոնային» հետևում է «Ռեալը», որի օգտին նշանակվել է 8 11 մետրանոց, արդյունավետ իրացվել 6-ը: «Էյբարը» իրացրել է 7 11 մետրանոցից 5-ը, «Սևիլիան»՝ 5-ից 5-ը:

«Դեպորտիվոյի», «Ռեալ Սոսյեդադի», «Խետաֆեի» և «Լևանտեի» օգտին նշանակվել է 1-ական 11 մետրանոց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ