Ալոնսոն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

Իսպանիայի դատախազությունը դիմել է դատարան՝ խնդրանքով վարույթ բացել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի դեմ: Ինչպես տեղեկացնում է դատախազը,  կան վկայություններ, որոնք ապացուցում են, որ «Ռեալի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը 2009-2011 ընկած ժամանակահատվածում հարկային մարմիններին չի վճարել 3 միլիոն եվրո:

Ավելի վաղ հարկերից խուսափելու համար մեղադրանք էր ներկայացվել նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Խավիեր Մասկերանոյին և Լիոնել Մեսիին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ