Ալեգրի. «Հիմա պետք է հաղթենք Մյունխենում»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի  «Բավարիայի» դեմ հանդիպումը:

«Հաջորդ փուլում հայտնվելու համար մենք պետք է հաղթենք Մյունխենում:

Մեր թիմը լավ էր խաղում,սակայն միայն 2-րդ խաղակեսում: Առաջին խաղակեսում մենք շատ սխալներ թույլ տվեցինք: Պետք է ավելի լավ գործեինք պաշտպանությունում, բայց մեզ չհաջողվեց:

Երկրորդ խաղակեսում մենք ավելի վտանգավոր սկսեցինք գործել, որն էլ իր արդյունքը ունեցավ: Վստահ եմ, որ մենք դեռ մեծ շանսեր ունենք հաջորդ փուլ անցնելու համար, բայց այժմ մենք մտածում ենք միայն Սերիա Ա-ի մասին»,- ասել է Ալեգրին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ