Ալեգրի. «Հաստատում եմ, որ մյուս մրցաշրջանում մնալու եմ «Յուվենտուսում»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ շարունակելու է զբաղեցնել իր պաշտոնը մյուս մրցաշրջանում։

«Հաջորդ մրցաշրջանում ես շարունակելու եմ գլխավորել «Յուվենտուսը», քանի որ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ։ Վստահեցնում եմ 100 տոկոսով՝ որևէ այլ ակումբի հետ բանակցություններ չեմ վարել։

Կփորձենք նվաճել Սկուդետոն ու Իտալիայի գավաթը, իսկ թե ինչ կլինի Չեմպիոնների լիգայում, կերևա շուտով։ Ինձ այստեղ դուր է գալիս, ես ոչ մի խնդիր չունեմ ակումբում»,- ասել է Ալեգրին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ