Ալբա. «Բարսելոնայում» ոչ ոք իրեն մյուսներից վեր չի դասում»

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան պատմել է թիմում տիրող մթնոլորտի մասին: Ֆուտբոլիստը ընգծել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Կրիշտիանո Ռոնալդուի խոսքերը իր թիմակիցների խաղի մասին:

«Ռոնալդո՞ւն: Ես չեմ լսել՝ ինչ է ասել Կրիշտիանոն: Միայն կարող եմ ասել, որ մենք  միասնական ենք, և ոչ ոք իրեն մյուսներից բարձր չի դասում: Այո՛, հարձակվողական գծում ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող ենք որոշել խաղի ելքը, բայց նրանցից յուրաքանչյուրը իրեն թիմի մասնիկ է զգում: Իսկ մյուս թիմերի մասին խոսելու իրավունք  չունեմ»,-ասել է իսպանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ