Ալաբան հրաժարվել է խաղալ Գվարդիոլայի ապագա ակումբում և կերկարաձգի իր պայմանագիրը

«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան պատրաստվում է նոր պայմանագիր ստորագրել գերմանական ակումբի հետ:

Ինչպես հաղորդում է Bild-ը, 23-ամյա ավստրիացին հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է գլխավորել ներկայիս մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Գերմանական լրատվամիջոցը նաև հաստատում է, որ Ալաբան արդեն համաձայնության է հասել է «Բավարիայի» հետ նոր պայմանագրի շուրջ, որը ուժի մեջ կլինի մինչև 2021թ, իսկ ահա ավստրիացու աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ