«Ալ Ռաեդը» հերթական պարտությունն է կրել. Մարկոսը մասնակցել է խաղին

Սաուդիան Արաբիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ալ Ռաեդը» հյուրընկալվել էր «Ալ Խալեեջ» թիմին։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին «Ալ Ռաեդի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ողջ հանդիպմանը, բայց այդպես էլ չկարողացավ արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել։

«Ալ Խալեեջը» 42-րդ րոպեին Ալ Ջադանիի ջանքերով խփեց խաղի միակ գնդակը ու հաղթանակ տարավ այս խաղում։

«Ալ Ռաեդը» այս պարտությունից հետո 12-րդ հորիզոնականում է, իսկ եթե «Ալ Քադիսիյան» կարողանա միավոր վաստակել, ապա կշրջանցի «Ալ Ռաեդին», որը կհայտնվի նախավերջին 13-րդ տեղում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ