Ադամ Ջոնսոնը մեղավոր է ճանաչվել. նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ադամ Ջոնսոնը, որը մեղադրվում էր մանկապղծության մեջ, առաջին ատյանի դատարանի կողմից ճանաչվել է մեղավոր։

Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում դատարանը որոշում կկայացնի նրա պատժի ձևի հարցում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ջոնսոնին սպառնում է 10 տարվա ազատազրկում։

Այն բանից հետո, երբ ապացուցվել է Ջոնսոնի մեղավորությունը, «Սանդերլենդը», որի կազմում ֆուտբոլիստը հանդես էր գալիս, հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք որոշել ենք անհապաղ խզել պայմանագիրը Ջոնսոնի հետ՝ հաշվի առնելով նրա հանցավոր արարքի ապացուցման փաստը»։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ