Աբու Դիաբին նորից վնասվածք է ստացել

«Մարսելի» կիսապաշտպան Աբու Դիաբին նորից վնասվածք է ստացել:

Ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Միչել Գոնսալեսը այսօր հայտարարել է, որ Դիաբին վնասվածք է ստացել անցյալ ուրբաթ:

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը բաց կթողնի այսօր կայանալիք Ֆրանսիայի գավաթի «Գրանվիլի» դեմ հանդիպումը: Ընթացիկ մրցաշրջանում Դիաբին դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել «Մարսելի» կազմում:

Նշենք, որ Աբու Դիաբին իր վերջին հանդիպումը անցկացրել է 2013/14 մրցաշրջանում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ