Աբրամովիչը պատրաստ է € 165 մլն. ծախսել «Չելսիի» կազմը ուժեղացնելու համար

Լոնդոնյան «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պարտաստ է  ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում €165 միլիոն ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, հայնտում է The Sun-ը:

Տեղեկացվում է, որ այդ գումարը կծախսվի 4 ֆուտբոլիստների տրանսֆերը գնելու համար, որոնք, ամենայն հավականությամբ,  կլինեն՝  «Էվերտոնից» Ջոն Ստոունսը,  «Բավարիայից» Արտուրո Վիդալը,  իսկ մյուս երկու ֆուտբոլիստների անունները դեռ հայտնի չեն:

Ավելի վաղ տեղեկացվում էր նաև , որ մանչեսթրյան ակումբը կարող է գլխավորել Իտալիայի հավաքականի մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Հիշեցնենք՝ Անգլիայի մրցաշարային աղյուսակում «Չելսին» զբաղեցնում է 12-րդ տեղը և 26 խաղերից հետո ունի 33 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ