90 մլն եվրո ՝ Օբամեյանգի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է նոր հարձակվողի փնտրել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, անգլիական ակումբը մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:

Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են 90 մլն եվրո առաջարկել Օբամեյանգի տրանսֆերի դիմաց:

Ավելի վաղ գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն հայտարարել էր, որ ակումբը պատրաստ կլինի վաճառել Օբամեյանգին 100մլն եվրոյից ոչ պակաս:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ