70 մլն եվրո + Ալվարո Մորատայի տրանսֆերը

«Ռեալը» շարունակում է փորձեր կատարել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու համար:

Ինչպես հաղորդում է AS-ը, մադրիդյան գրանդը պատրաստ է գաբոնցու դիմաց վճարել 70 մլն եվրո  և գերմանական ակումբին փոխանցել Ալվարո Մորատայի տրանսֆերը:

Ներկայումս Մորատան համարվում է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, բայց  «արքայական» ակումբը հնարավորություն ունի ետ գտնելու իսպանացու տրանսֆերը 30 մլն եվրոյի դիմաց:

Ավելացնենք, որ ավելի վաղ Մորատան հայտարարել էր, որ չի ցանկանում վերադառնալ Մադրիդ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ