70 միլիոն ֆունտ՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է շատ շուտով հեռանալ գերմանական ակումբից, հայտնում է Daily Mail-ը։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաները» պատրաստ են գաբոնցի ֆուտբոլիստի համար վճարել ոչ ավել, ոչ պակաս՝ 70 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ նման առատաձեռն առաջարկը կստիպի Օբամեյանգով հետաքրքրված մյուս ակումբներին հետ կանգնել նրան գնելու մտքից։ Մասնավորապես, ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ