7 տուրից հետո Արոնյանը 5-րդն է Sinquefield Cup մրցաշարում

Հայ անվանի գրոյսմաստեր Լևոն Արոնյանը մասնակցում է Sinquefield Cup միջազգային հեղինակավոր մրցաշարին, որը Grand Chess Tour շարքի մրցաշարերից մեկն է:

Երեկ՝ օգոստոսի 12-ին հայ շախմատիստը ոչ-ոքի է խաղացել հնդիկ Վիշի Անանդի հետ: Արդեն կայացած 7 տուրերից հետո Լևոն Արոնյանը 3,5 միավորով 5-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեն Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Խիկարու Նակամուրան, Լիրեն Դինգը և Ֆաբիանո Կարուանան: Աղյուսակը գլխավորում է Ուեսլի Սոն 4,5 միավորով:

8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Խիկարու Նակամուրայի հետ: Հիշեցնենք, որ հայ շախմատիստը մրցաշարի գործող հաղթողն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ