«Ալաշկերտը» համալրել են երեք ֆուտբոլիստներ

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» համալրել են ևս 3 ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի մամլո ծառայությունը: Ակումբը մեկ տարվա պայմանագրեր է կնքել Ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի, ֆուտբոլասերներին քաջ հայտնի Սամվել Մելքոնյանի և ուկրաինացի լեգեոներ Մարատ Դաուդովի հետ:

Տեղեկացնենք, որ Արսեն Բեգլարյանի և Սամվել Մելքոնյանի վերջին ակումբը «Միկան» է եղել, իսկ 27-ամյա Մարատ Դաուդովը նախկինում հանդես է եկել Ուկրաինայի 2-րդ դիվիզիոնի «Գիռնիկ Կրիվոյ Ռոգ» թիմում: Դաուդովը երկու տարի առաջ հանդես է եկել «Գանձասարում» և լավ ծանոթ է հայկական ֆուտբոլին:

Ավելի վաղ «Ալաշկերտին» միացել էին սերբ Ալեքսանդար Տասիչը, ուկրաինացիներ Դմիտրո Խովբոշան, Անտոն Սավինը և Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտակ Դաշյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ