Արթուր Սարկիսովի «Վոլգան» լուծարվել է

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ղեկավարությունը որոշում է կայացրել ակումբի լուծարման մասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես չի գա Ֆուտբոլի ազգային լիգայում:

Նման որոշումը կապված է ֆինանսական դժվարությունների հետ, քանի որ ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ անհնար է ապահովել ակումբի գործունեությունը և միաժամանակ վճարել պարտքերը, որոնք առաջացել են 2010-11թթ. նախկին ղեկավարության գործունեության արդյունքում: Առկա պարտավորությունների պատճառով ակումբը պարբերաբար ենթարկվում է պատժամիջոցների, իսկ ներկա պահին նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելք ունի: Այս պարագայում ակումբի հետագա գործունեությունը հեռանկարային չէ: Գործող մարզչական շտաբի, ֆուտբոլիստների և ակումբի այլ աշխատակիցների աշխատավարձերը ամբողջությամբ կվճարվեն:

Նշենք, որ «Վոլգայում» 2014թ.-ից հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով այս ընթացքում մասնակցել է 63 խաղի, դարձել 19 գոլի հեղինակ: Վերջին շրջանում տեղեկատվություն է տարածվել, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Կուբանը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ