6 ֆուտբոլիստ կպայքարեն ԱՊԼ-ի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

Ֆուտբոլի պրոֆեսիոնալ ասոցացիան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Այդ մրցանակի համար կպայքարեն «Չելսիի» ֆուտբոլիստներ Էդեն Ազարը և Նգոլո Կանտեն, «ՄՅՈՒ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, «Տոտենհեմի» ավագ Հարի Քեյնը, «Էվերտոնի» ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն և «Արսենալի» առաջատար Ալեքսիս Սանչեսը:

Իսկ ահա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ կոչման համար կպայքարեն Դելե Ալին, Հարի Քեյնը, Մայքլ Քինը, Ռոմելու Լուկակուն, Ջորդան Պիկֆորդը և Լերոյ Սանեն:

Հաղթողներին կորոշեն ասոցացիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները և անդամները:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ