Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթում չորրորդ տեղն է զբաղեցրել հենացատկերի վարժությունում

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 4-րդ տեղն է գրավել աշխարհի գավաթի խաղարկությունում, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքելով 14,875 միավոր՝ գրավեց չորրորդ տեղը: Այս վարժությունում առաջին տեղում Չինաստանի ներկայացուցիչ Մինջի Հուան է:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը դեռ հնարավորություն ունի նվաճելու Օլիմպիական խաղերի ուղեգիր: Նա այդ նպատակով ապրիլին մասնակցելու է թեստ-իվենտի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ