50 մլն եվրո + Ալվարո Մորատայի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» շարունակում է նոր հարձակվող փնտրել: Ինչպես տեղեկացնում է La Stampan մադրիդյան գրանդը ամռանը կփորձի ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի»  հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկիին:

Ըստ աղբյուրի, «արքայական» ակումբը պատրաստ է «Բավարիային» առաջարկել 50 մլն եվրո և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Մորատային տրանսֆերը: Ներկայումս Մորատան համարվում է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, սակայն ըստ գործարքի «Ռեալը» կարող է վերադարձնել իսպանացուն 30 մլն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բավարիան» երկարաձգել է պայմանագիրը Լեվանդովսկիի հետ մինչև 2021թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ