5 ընկերական հանդիպում, որոնք կզարդարեն ֆուտբոլային երեկոն

Ռուսաստան – Ռումինիա 20:00

Երևանում անցկացրած հաղթական խաղը վերջին բարեհաջող քննությունն էր Ռումինիայի հավաքականի համար: Դրանից հետո նրանք 0-0 խաղացին Ղազախստանում, իսկ օրեր առաջ տանը 0-3 հաշվով ջախջախվեցին Ռոբերտ Լևանդովսկու և խաղընկերների կողմից: Ռումինացիները հույս ունեն վերականգնել երևանյան տրամադրությունը, քանի որ սա տարվա վերջին խաղն է, սակայն Գրոզնիում նրանց հեշտ խաղ չի սպասվում: Նախ, հյուրերի կազմում բացակայում են մի շարք առաջատար խաղացողներ՝ Ալեքսանդրու Մաքսիմ, Ալեքսանդրու Կիպչու, Վլադ Կիրիկեշ, Նիկոլաե Ստանչու, Չիպրիան Տատարուշանու: Երկրորդ՝ Ռուսաստանը վերջին ընկերական խաղում խայտառակ պարտություն է կրել Քաթարի հավաքականից, ու հեղինակությունը վերականգնելու խնդիր ունի:

Օրվա առաջին խաղը պետք է անպայման դիտել՝ վստահ լինելով, որ այն դիտում են նաև Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Ռումինացիների հետ մենք դեռ հաշիվներ ունենք, ու թեև հաջորդ խաղին դեռ 10 ամիս կա, պետք է լավ ուսումնասիրել մրցակցին ու պատրաստվել խաղին արդեն հիմա:

Գործակիցներն ըստ Վիվառոյի
Ռուսաստանի հաղթանակ – 1,82
Ոչ-ոքի – 3,23
Ռումինիայի հաղթանակ – 4,49

7. Aras Ozbilis after Romania's goal - VivaroNews.am

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ