5 դեպք, երբ «Բարսելոնան» առաջին խաղում պարտվել է 0-3 հաշվով

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բարսելոնան» այս շաբաթ փորձելու է հետ գալ մրցաշար Թուրինում 0-3 հաշվով պարտվելուց հետո։ Ներկայացնում ենք պատմության ընթացքում գրանցված ևս 5 դեպք, երբ կատալոնացիները եվրագավաթների առաջին խաղում պարտվել են 0-3 հաշվով.

ՈՒԵՖԱ-ի գավաթ – 1973/74, առաջին շրջան
«Նիս» 3-0 «Բարսելոնա»
«Բարսելոնա» 2-0 «Նիս»

ՈՒԵՖԱ-ի գավաթ – 1977/78, երրորդ շրջան
«Իպսվիչ» 3-0 «Բարսելոնա»
«Բարսելոնա» 3-0 «Իպսվիչ», 11մ՝ 4-1

ՈՒԵՖԱ-ի գավաթ – 1977/78, կիսաեզրափակիչ
ՊՍՎ 3-0 «Բարսելոնա»
«Բարսելոնա» 3-1 ՊՍՎ

Գավաթակիրների գավաթ – 1978/79, երկրորդ շրջան
«Անդերլեխտ» 3-0 «Բարսելոնա»
«Բարսելոնա» 3-0 «Անդերլեխտ», 11մ՝ 4-1

Եվրոպական չեմպիոնների գավաթ – 1986/86, կիսաեզրափակիչ
«Գյոթեբորգ» 3-0 «Բարսելոնա»
«Բարսելոնա» 3-0 «Գյոթեբորգ», 11մ՝ 5-4

Ինչպես տեսնում ենք՝ 5 դեպքից 3-ում «Բարսելոնային» հաջողվել է «վերադարձ» կատարել, երեք դեպքում էլ՝ 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ։ Իսկ երկու դեպքում կատալոնացիները չեն կարողացել հաջորդ փուլ անցնել, բայց, ամեն դեպքում, հաղթել են սեփական հարկի տակ։

ՀԱՐՑՈՒՄ. Արդյո՞ք «Բարսելոնային» կհաջողվի ևս մեկ անգամ քամբեք անել

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ