5-ամյա տղան զանգել է «Սելթիկ» և ներողություն խնդրել

«Սելթիկի» 5-ամյա երկրպագու Լուիս Կայեսը շատ էր նեղվել, որ չէր կարողանալու ներկա գտնվել «Սելթիկի»՝ «Մազերվելի» դեմ հանդիպմանը(2-0): Տղան որոշել է զանգահարել ու ներողություն խնդրել իր սիրելի թիմից:

«Լուիսն առանց հարցնելու վերցրեց հեռախոսս: Բարձրախոս էր միացված, և ես լսեցի, թե նրա զանգին ինչպես է պատասխանում «Սելթիկի» ներկայացուցիչը:

Լուիսն ասաց, որ չի կարողանալու ներկա գտնվել խաղին, քանի որ ընկերոջ ծննդյան տարեդարձն է: Որդիս նեղված էր և ուզում էր բացատրել: Երբ մենք գնացինք երեկույթին, Լուիսն անհանգստացած էր, որ Բրենդան Ռոջերսն ու Սքոթ Բրաունը կարող են զգալ իր բացակայությունը»,- ասել է տղայի մայրը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ