40-ամյա ֆուտբոլիստը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ուրուգվայցի հարձակվող Աբրեու Վաշինգտոն Սեբաստյան Գալոն համաշխարհային ռեկորդ է սահմանել մարզական կարիերայի ընթացքում թվով տարբեր ակումբների կազմում հանդես գալու քանակով:

Մարզական կարիերայի 22 տարիների ընթացքում Գալոն հանդես է եկել աշխարհի 9 երկրների 23 թիմերի կազմում, ընդ որում՝ որոշ թիմերից հեռանալուց հետո նորից վերադարձել է՝ հայտնում է Daily Mail-ը:

40-ամյա ֆուտբոլիստն իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել «Դեֆենսորում», «Սան Լորենսոյում», «Դեպորտիվոյում», «Գրեմիոյում», «Էստուդիանտես Տեկոսում», «Նասիոնալում», «Կրուս Ասուլում», «Ամերիկայում», «Դորադոսում», «Մոնտերեյում», «Սան Լուիսում», «Տիգրեսում», «Ռիվեր Փլեյթում», «Բեյթարում», «Ռեալ Սոսյեդադում», «Արիսում», «Բոտաֆոգոյում», «Ֆիգեյրենսեում», «Ռոսարիո Սենտրալում», «Աուկասում», «Սոլ դե Ամերիկայում», «Սանտա Տեկլայում», իսկ հիմա պայմանագիր է կնքել «Բանգուի» հետ:

13

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ