4 տարի անց առաջին անգամ եվրոգավաթներից մեկը կհաղթի ոչ իսպանական ակումբ

Այս տարի ընդամենը մեկ իսպանական ակումբ է դուրս եկել եվրոգավաթների եզրափակիչ: Չեմպիոնների լիգայի գավաթը այս տարի կվիճարկեն «Ռեալն» ու «Յուվենտուսը», իսկ ահա Եվրոպա լիգայի եզրափակչում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Այաքսը»:

Այսպիսով, 4 տարի անց առաջին անգամ եվրոգավաթներից մեկը կհաղթի ոչ իսպանական ակումբ: Այս տարիների ընթացքում «Ռեալն» (2014,2016) և «Բարսելոնան» (2015) հաղթում էին ՉԼ-ում, իսկ ահա Եվրոպա լիգայում իշխում էր «Սեվիլյան» (2014-16):

Վերջին ակումբը ոչ Իսպանիայից, որին հաջողվել է հաղթել եվրոպական ակումբային գավաթ, եղել է «Բավարիան» (2013 Եվրոպայի սուպերգավաթը):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ