4 փաստեր «Լեսթերի» տպավորիչ մրցաշրջանից

Հաջորդ տարի «Լեսթերը» կարող է ներխուժել աշխարհի 15 ամենահարուստ ակումբների ցանկ` շրջանցելով այնպիսի ակումբների, ինչպես օրինակ «Միլանն» է: Չեմպիոնների լիգայի և հեռարձակման իրավունքների նոր պայմանագրերի շնորհիվ հաջորդ մրցաշրջանում ակումբը կարող է արձանագրել ավելի քան 210 մլն ֆունտ եկամուտ` ներկայից մոտ 100 մլն-ի փոխարեն: Եթե թիմին հաջողվի ՉԼ փլեյ-օֆֆ դուրս գալ, եկամուտը կարող է հասնել 260 մլն ֆունտի:

Այս մրցաշրջանի հաջողությունները նշանակում են նաև, որ «Լեսթերը» կդառնա հեռուստատեսությամբ ամենաշատ դիտվող մարզական ակումբների տասնյակի անդամ: Արդեն այս մրցաշրջանում այս ակումբի դիտելիությունը 6-րդն է եղել Պրեմիեր լիգայում` մոտենալով մեծ հնգյակին:

«Լեսթերի» աշխատավարձային բյուջեն կազմել է մոտ 70 մլն ֆունտ, և այս ցուցանիշով չեմպիոնը Պրեմիեր լիգայի ամենացածր աշխատավարձերի հնգյակում է: Դեռ երբեք թիմը չէր դարձել չեմպիոն Անգլիայում, երբ այն աշխատավարձերի մակարդակով լավագույն հնգյակից դուրս էր:

«Լեսթերը» հաջողակ էր նաև վնասվածքների հարցում: Ողջ մրցաշրջանում թիմի կազմում ընդամենը 12 վնասվածք է եղել, ինչը ամենափոքր արդյունքն է լիգայում, իսկ բոլոր ֆուտբոլիստների վերականգնման ընդհանուր ժամկետը եղել է 313 օր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ