4 պարալիմպիկներ 1500 մ վազքում գրանցել են ավելի բարձր ցուցանիշներ, քան Ռիոյի Օլիմպիական չեմպիոնը

Կիրակի օրը Ռիոյի Պարալիմպիկ խաղերում սահմանվել է 1500 մ վազքի նոր ռեկորդ, որը գերազանցում է նույնիսկ Օլիմպիական խաղերի չեմպիոնի ցուցանիշը:

Այսպես, Պարալիմպիկ խաղերի չեմպիոն ճանաչված ալժիրցի Աբդելատիֆ Բական Т12 (մինչև 10% տեսողություն ունեցող մարզիկներ) և Т13 (մինչև 6 մետր տարածություն տեսնող մարզիկներ) կարգերում ցույց է տվել 3:48,29 րոպե արդյունք, երկրորդ տեղ գրաված եթովպացի Տամիրու Դեմիսեն՝ 3:48,59 արդյունք, իսկ քենիացի Հենրի Կիրվան տարածությունը վազել է 3:49,59 րոպեում: Մինչդեռ, Ռիոյում Օլիմպիական չեմպիոն հռչակված Մեթյու Ցենտրովիցը տարածությունն անցել է 3:50,00 րոպեում: Հարկ է նշել, որ այս ցուցանիշը զիջում է նույնիսկ պարալիմպիկների շրջանում 4-րդ տեղը գրաված Ֆուադ Բակայի գրանցած արդյունքին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ