4 հունահռոմեական ոճի ըմբիշներ Մոնղոլիայում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր, որտեղ անցկացվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալկյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Նախապես հայտավորված էր, որ 85 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արթուր Շահինյանը, սակայն վերջինս վնասվածք է ստացել և ստիպված բաց կթողնի նաև Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարերը, մինչ այդ նա չէր մասնակցել նաև Սերբիայի մրցաշարին:

Մրցաշարը կկայանա ապրիլի 23-24-ը Ուլան Բատորում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ