4 ֆուտբոլիստներ համալրեցին «Արարատը»

Երևանի «Արարատն» այսօր պայմանագրեր է ստորագրել 4 նոր ֆուտբոլիստների հետ՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմը համալրել են 27-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Մարատ Դաուդովը, 29-ամյա պաշտպան Գևորգ Պողոսյանը, 26-ամյա կիսապաշտպան Ռաֆայել Ղազարյանը և 30-ամյա պաշտպան Ռաֆայել Սաֆարյանը:

Գևորգ Պողոսյանն ու Ռաֆայել Ղազարյանն «Արարատ» են տեղափոխվել «Ալաշկերտից»: Մարատ Դաուդովը ևս «Ալաշկերտի» ֆուտբոլիստ էր, սակայն վերջերս խզել էր պայմանագիրը թիմի հետ: Ռաֆայել Սաֆարյանն ավելի վաղ հանդես է եկել «Արարատի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ