4 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

Երևանի «Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կոտդիվուարցի հենակետային կիսապաշտպան Իսմաիլ Բրուն, հարավաֆրիկացի եզրային կիսապաշտպան Հեփի Սիմելելան, նիգերիացի հարձակվող Փոլ Ասուն և կոտդիվուարցի հարձակվող Բրունո Կոնեն հեռացել են թիմից:

Նշենք, որ Իսմաիլ Բրուն «Արարատի» կազմում 6 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում, Հեփի Սիմելելան` 5, Փոլ Ասուն մեկ խաղի է մասնակցել, իսկ Բրունո Կոնեն հանդես է եկել միայն երկրորդ թիմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ