35 000 երկրպագու կկրեն Զիդանի դիմակը, որպեսզի ծաղրեն Մատերացիին

Հնդկական ակումբ «Կեռալա Բլաստերսի» երկրպագուներն անչափ դժգոհ են «Չենայ Տիտանսի» գլխավոր մարզիչ Մարկո Մատերացիի վարքագծից, որը թիմերի նախորդ դիմակայության ընթացքում տարաձայնության մեջ է մտել ֆուտբոլիստների հետ:

Այսօր ակումբների միջև կկայանա հերթական հանդիպումը: Երկրպագուներն անսովոր ներկայացում են պատրաստել. խաղից առաջ  «Կեռալա Բլաստերսի» 35 000 երկրպագու կստանան  Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և ներկայումս Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կերպարանքով դիմակներ: Այդ գաղափարի հեղինակներն այդ կերպ ցանկանում են հոգեբանորեն ազդել Մատերացիի վրա:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության 2006-ի եզրափակչում կոնֆլիկտ էր տեղի ունեցել Մատերացիի և Զիդանի միջև: Ֆրանսիացին այդ դրվագում գլխով հարվածեց իտալացուն և կարմիր քարտ ստացավ: Զիդանի նման պահվածքի պատճառը Մատերացիի հնչեցրած վիրավորանքն էր:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ