31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակի վառման պաշտոնական արարողությունը կայացավ հունական Օլիմպիա ավանում

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակի վառման պաշտոնական արարողությունը կայացավ հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարում:

Գլխավոր քրմուհու դերը կատարում էր  հույն դերասանուհի Կատարինե Լեհուն: Վերջինս, ըստ հին հունական Օլիմպիական խաղերին բնորոշ արարողակարգով, «խնդրում է» աստվածներին մարդկանց ուղարկել օլիմպիական կրակը:  Խաղերի կրակը վառվում է հատուկ հայլիների միջոցով:

Ռիո-2016-ի առաջին ջահակիրը մարմնամարզիկ Էլեֆտերիոս Պետրունիասըն է: Նրան հաջորդում է բրազիլացի վոլեյբոլիստ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ջիովանե Գավիոն: Օլիմպիական խաղերի կրակը Հունաստանում կմնա մոտ մեկ շաբաթ և ապրիլի 27-ին օդանավով կհասնի Բրազիլիայի մայրաքաղաք՝ նախագահի նստավայր, որտեղից էլ մայիսի 3-ից կսկսվի կրակի փոխանցումավազքը:

Օլիմպիական խաղերի կրակը՝ փոխանցումավազքի 95 օրերի ընթացքում կանցնի 329 քաղաքով, 10.000 մղոն օդով և 20.000 կմ ցամաքով: Փոխանցումավազքին կմասնակցեն 12.000 մարդ:

Ավելացնենք, որ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ