31 մլն եվրո ՝ Միրալեմ Պյանիչի համար

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսին» մտադիր է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, լոնդոնյան ակումբը արդեն բանակցություններ է սկսել 25-ամյա բոսնիացուն գնելու համար, որի հրաժարագինը կազմում է 31 մլն եվրո:

Պյանիչի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018թ.:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսին» կգլխավորի Անտոնիո Կոնտեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ