3-րդ տուրն անվանեց միանձնյա առաջատարին

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարներից մեկի՝  Տիգրան Հարությունյանի և մինչև 16 տարեկանների աշխարհի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի մրցավեճն էր: Աշխարհի պատանի չեմպիոնը ստիպեց մրցակցին 56-րդ քայլին հանձնվել, ով առաջին պարտությունը կրեց:

Իսկ ահա առաջնության մյուս առաջատար, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը վերջինն ավարտելով մրցավեճը Կարեն Հովհաննիսյանի հետ, 77-րդ քայլին պարտիան ավարտեց իր օգտին ու 3 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավորով են հետ մնում Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը: Վերջինս մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց Շանթ Սարգսյանի հետ պարտիայում:

Ի տարբերություն Հովիկ Հայրապետյանի, մրցաշարին մասնակցող մյուս գրոսմայստերը՝ Լևոն Բաբուջյանն առայժմ անհաջող է հանդես գալիս: Նա առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց ու վաստակած կես միավորով 12-րդ տեղում է: Նրա մրցակիցը Նորայր Թորոսյանն էր: Վերջինս Տիգրան Հարությունյանի հետ վաստակել է 2 միավոր:

Առաջին հաղթանակը տոնեց Արման Միքայելյանը՝ պարտության մատնելով Դավիթ Շահինյանին: Դավիթ Քալաշյան-Արամ Հակոբյան, Արմենակ Եղիազարյան-Ռաֆայել Բակունց հանդիպումներում մրցակիցները հաշտություն կնքեցին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ