2017թ. Բունդեսլիգայում փոփոխություններ են սպասվում

2017թ.սկսած Բունդեսլիգայի հանդիպումները նաև կանցկացվեն երկուշաբթի օրերին:

Ինչպես տեղեկացնում է Spox-ը, ամբողջ մրցաշրջանի ընթացքում երկուշաբթի օրերին կանցկավեն ընդամենը 5 հանդիպում: Բացի այդ Բունդեսլիգայի հանդիպումները կարող են հեռարձակել մի քանի հեռուստալիքներ: Այս մասին հայտնել է Գերմանիայի ֆուտբոլային լիգայի նախագահ Կրիստիան Զայֆերտը:

«Խոսքը գնում է ընդամենը 5 հանդիպման մասին: Մենք չենք պլանավորում երկուշաբթի օրերին ավելի շատ հանդիպումներ անցկացնել»,- ասել է Զայֆերտը:

Ենթադրվում է, որ երկուշաբթի օրերը հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 21:30 :

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ