Daily Archives: May 19, 2017

19.05.2017

Ադրբեջանական ԶԼՄ-ներ. Ալժիրցի ֆուտբոլիստներն Ադրբեջանի դեմ խաղում անընդհատ «Հայաստան» են բղավել՝ մրցակցին անվանելով «խոզեր»

Ադրբեջանում անցկացվում է ֆուտբոլային մրցաշար՝ Իսլամիադան, որի շրջանակներում տեղի երիտասարդական հավաքականը մրցել է Ալժիրի հասակակից ընտրանու հետ: Հանդիպումը նշանավորվել է սկանդալով: Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստ Ֆարիդ Ալ Մելալը խաղի ավարտից հետո խոտածածկին է տապալել ադրբեջանցի խաղացողներից մեկին և սկսել ոտքով հարվածել նրան: Բացի այդ, ալժիրցի ֆուտբոլիստները տակնուվրա են արել հանդերձարանը և վիրավորել մրցավարներին: Հանդիպումն ավարտվել է Ադրբեջանի հավաքականի հաղթանակով՝ 2-0 հաշվով: Ինչպես հաղորդել է ադրբեջանցիների ֆուտբոլիստ Մաղսադ Իսաևը, ալժիրցիներն ամբողջ մրցավեճի ժամանակ փորձել են «ծաղրել» իրենց թիմին՝ անընդհատ բղավելով «Հայաստան», ինչպես նաև վիրավորել ադրբեջանցիներին՝ նրանց անվանելով «գնչուներ», «խոզեր» և խոստացել թքել նրանց դեմքերին: Այդուհանդերձ, սրանք ադրբեջանական մամուլի պնդումներն են, և բացառված չէ, որ իրադարձությունները չափազանցեցված են: Համենայն դեպս, դժգոհություններ միգուցե, իրոք, եղել են, քանի որ մրցաշարն անցկացվում է Ադրբեջանում, և մրցավարները կարող են կողմնակալ որոշումներով հոգեբանորեն ազդել մյուս թիմերի վրա:
19.05.2017

Նոր կանոնի հետքերով. Պրեմիեր լիգայի ո՞ր ակումբներն եմ ամենից շատ տուժել ֆուտբոլիստների սիմուլյացիաներից

Ինչպես հայտնի է, Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշում է ընդունել, ըստ որի՝ հաջորդ մրցաշրջանից հատուկ հանձնաժողովը գաղտնիության պայմանով հետևելու է ֆուտբոլիստների գործողություններին առանցքային պահերի ժամանակ և սիմուլյացիա նկատելու դեպքում տվյալ խաղացողի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու: Եթե ֆուտբոլիստի գործողությունը հանձնաժողովի անդամների կողմից որակվի որպես սիմուլյացիա, ապա նա որակազրկվի 2 խաղով: Բացի այդ, այն ֆուտբոլիստները, որոնք կհեռացվեն խաղադաշտից սիմուլյացիայի համար, կարող են բողոքարկել մրցավարի որոշումը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն 6 ակումբներին, որոնց ֆուտբոլիստներն ամենաշատն են պատժվել մրցավարների կողմից սիմուլյացիայի դիմելու համար: Հաշվի են առնվել ցուցանիշները՝ սկսած 2011/12թթ. մրցաշրջանից: «Մանչեսթեր Յունայթեդ» - 15 դեղին քարտ «Տոտենհեմ» - 17
19.05.2017

Կակա. «Զիդանը կարիերայի ավարտից հետո ասել էր ինձ, որ չի ցանկանում մարզիչ դառնալ»

Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական խոսել է իր նախկին թիմում՝ Մադրիդի «Ռեալում» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքից իր տպավորությունների մասին: «Նա հրաշալի ֆուտբոլիստ է եղել, Զիզուն շատ խելացի է, և նրա թիմի ցուցադրած արդյունքները պարզապես անհավանական են: Նա կարող է հաղթել Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում: Դա շատ լավ ցուցանիշ է մի մարզչի համար, ով ընդամենը երկու տարի է աշխատում այս պաշտոնում: Իմ շնորհավորանքները Զիդանին: Նա կարիերայի ավարտից հետո ասել էր ինձ, որ չի ցանկանում մարզիչ դառնալ, այլ ուզում է վայելել կյանքը, ճանապարհորդել: Սակայն, նա մի քանի տարի անց սկսեց կարոտել ֆուտբոլը և որոշեց վերադառնալ մարզչի կարգավիճակով: Կարծում եմ՝ դա ինձ համար լավ օրինակ կլինի ապագայի համար»,- ասել է Կական:
19.05.2017

Արամ Ոսկանյան. «Մենք առաջ ենք հայկական մյուս թիմերից, քանի որ արդեն նախապատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (0-3) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը. -Առաջին խաղակեսը շատ լավ ստացվեց՝ թե՛ թիմային խաղի, թե՛ մարտավարության առումով, որը մենք ընտրել էինք: Մեր կենտրոնական երեք կիսապաշտպաններն առաջին կեսում մեծ ծավալի աշխատանք էին կատարել, և երկրորդում դա զգացնել տվեց: Նաև նկատելի էր, որ Արամ Լոռեցյանը երկար ժամանակ էր բացակայել վնասվածքի պատճառով: Մրցակիցն էլ խաղադաշտ դուրս բերեց փորձառու ֆուտբոլիստի՝ Արտակ Եդիգարյանին, որն ունեցավ իր ազդեցությունը: Մենք և «Ալաշկերտն» ունեցանք հավասար քանակի գոլային պահեր, բայց մրցակցի ֆուտբոլիստների վարպետությունն ավելի բարձր էր և կարողացան գոլեր խփել: Իրենց պահերը չիրացրին Նորայր Գյոզալյանը և Հայկ Ոսկանյանը: Նշեցիք՝ Ձեր թիմը երեք կիսապաշտպանով էր գործում, իսկ «Ալաշկերտը» կենտրոնում օգտագործում էր երկու ֆուտբոլիստներով... -Նրանք էլ էին երեք խաղացողներով գործում կենտրոնում: Զավեն Բադոյանը նոմինալ հարձակվող է, բայց նա էլ խորքից էր գործում: Եթե նկատեցիք՝ առաջին կեսում մենք նրանց գրեթե հնարավորություն չտվեցինք, հարձակվողները ստիպված էին շատ հետ նահանջել, որպեսզի գնդակ ստանան, հենակետայինն էլ նահանջում էր գրեթե մինչև պաշտպանների մոտ: Դա նրանց «լավ կյանքից» չէր: Մրցակիցը չգիտեր՝ ինչ անել: «Ալաշկերտն» ընդհանրապես չուներ ազատ գոտիներ առաջին կեսում: Թիմի երիտասարդներին փորձի պակասն է խանգարում, իսկ ավելի փորձառուները դեռևս չեն կարողանում թիմակիցներին իրենց հետևից տանել: Պետք է այնպես խաղան, որ երիտասարդները մերվեն իրենց հետ և աճեն: Վահագն Այվազյանին անընդհատ նոր դիրքերում ենք տեսնում: Գտե՞լ եք այն օպտիմալ դիրքը, որտեղ ցանկանում եք օգտագործել նրան:  -Այսօր մենք առաջին անգամ խաղում էինք նոր մարտավարությամբ՝ 4-3-3: Քանի որ մրցակիցը գործում էր երեք կենտրոնականով, մենք էլ առջևում նույնքան խաղացող ունեինք: Վահագնն ունիվերսալ խաղացող է՝ կարող է խաղալ գրեթե բոլոր դիրքերում: Բայց պետք է ավելի սուր գործի, հատկապես՝ հարձակման գծում, քանի որ օժտված է արագությամբ: Դա քիչ է օգտագործում, պետք է ավելի կրեատիվ լինի: «Բանանցը» մրցակցիներին գրեթե միշտ զիջում է երկրորդ խաղակեսերում: Դա ինչի՞ հետ եք կապում: -Փորձի հետ: Նաև մի քանի ֆուտբոլիստներ երկար ժամանակ չէին խաղացել, ֆունկցիոնալ լավագույն վիճակում չէին: Գումարած՝ անընդհատ ստիպված փոփոխություններ ենք կատարում կազմում, ինչը խանգարում է: Այսօր նախատեսել էինք խաղացնել Լայոնել Ադամսին, բայց ինքը չցանկացավ, որպեսզի խուսափի հնարավոր խնդիրներից: Արամ Բարեղամյանն արդեն մոտենում է այն վիճակին, որ գուցե կարողանա հաջորդ խաղին մասնակցել: Սա նաև լավ շանս է երիտասարդ ֆուտբոլիստների համար, որպեսզի դրսևորեն իրենց: Պետք է հասկանանք, թե նրանց հետ ինչ խնդիրներ կարող ենք լուծել: Առաջնության ավարտին երկու տուր է մնացել: Կազմի հարցում որոշակի առումով արդեն կողմնորոշվե՞լ եք: -Դեռ ոչ: Ժամանակ կա, չեմ ցանկանում շտապել: Մոտավորապես կողմնորոշվել ենք, բայց դեռ երկու խաղ կա: Կային ֆուտբոլիստներ, ովքեր մի քանի հանդիպում առաջ այդքան էլ լավ հանդես չէին գալիս, բայց այժմ ավելի լավ են դրսևորում իրենց: Այս առումով մենք առաջ ենք հայկական մյուս թիմերից, քանի որ արդեն նախապատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին: http://www.vivaronews.am/abraham-xashmanyan-ehndmijumic-heto-xphatc-arag-goleh-hogebanoren-metc-azdecuthyun-unecav-thimi-vra
19.05.2017

Cadena Cope. «Բարսելոնան» պատրաստ է տրանսֆերի հանելու Նեյմարին

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է դիտարկելու թիմի առաջատարներից մեկի՝ հարձակվող Նեյմարի համար ստացված առաջարկները: Ինչպես հաղորդում է Cadena Cope-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը դժգոհ է բրազիլացի ֆուտբոլիստի ապրելակերպից խաղադաշտից դուրս: Վերջերս նաև հայտնի էր դարձել, որ կոնֆլիկտ է հասունացել Նեյմարի և «Բարսելոնայի» գլխավոր մարզչի օգնական Խուան Կառլոս Ունսուեի միջև: Վերջինս մարզման ժամանակ նկատողություն էր արել բրազիլացի աստղին՝ մարզումներին իմիջիայլոց վերաբերվելու համար: «Կապտանռնագույնները» կհամաձայնեն վաճառելու Նեյմարի տրանսֆերը միայն այն դեպքում, եթե ստանան համապատասխան առաջարկ:
19.05.2017

Սամպաոլին հայտարարել է՝ հեռանալու է «Սևիլյայից». հայտնի է մարզչի նոր աշխատավայրը

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հայտարարել է, որ մոտ է Արգենտինայի հավաքականը գլխավորելուն: Արգենտինացի մասնագետն իսպանական ակումբում է աշխատում 2016 թվականից և թիմի գլխավորությամբ հասել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ, իսկ Լա Լիգայում եզրափակիչ տուրից առաջ 4-րդ հորիզոնականում է: «Որպես արգենտինացի՝ ես չեմ կարող բաց թողնել երկրիս հավաքականը գլխավորելու հնարավորությունը, նույնիսկ եթե ստիպված եմ հեռանալու Եվրոպայից, որտեղ աշխատանքս լավ է ընթանում: Ես պետք է լինեմ այնտեղ: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան և «Սևիլյան» այժմ պետք է կարգավորեն պայմանագրային հարցերը: Դրանք կարվեն «Օսասունայի» հետ վերջին հանդիպումից հետո: Մենք երջանիկ ենք, քանի որ Իսպանիայում հետ ենք մնում միայն լավագույն երեք թիմերից: Մինչ 30-րդ տուրը մենք «Ռեալի», «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» հետ պայքարել ենք չեմպիոնության համար: Արգենտինայից ստացված առաջարկը լիովին փոխեց իմ պլաններն Իսպանիայում: Ես ծանր ապրումներ եմ ունեցել՝ փորձելով հարմարվել եվրոպական ֆուտբոլին, և ես հասա նրան, ողջ Եվրոպան մի շրջան անընդհատ խոսում էր «Սևիլյայի» մասին: Ես շատ երջանիկ եմ այս ակումբում, բայց Արգենտինան մնում է Արգենտինա»,- ասել է Սամպաոլին: Հավելենք՝ արգենտինական կողմը պետք է 1,2 մլն եվրո վճարի «Սևիլյային»՝ Սամպաոլիի հետ գործող պայմանագիրը խզելու համար:
19.05.2017

Մոուրինյոն պնդում է՝ «Այաքսն» առհասարակ չպետք է մասնակցեր Եվրոպայի լիգային

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ «Այաքսը»՝ թիմի մրցակիցը Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում, առհասարակ չպետք է մասնակցեր այս մրցաշարին, քանի որ այնտեղ է հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլից դուրս մնալուց հետո: Ըստ պորտուգալացի մասնագետի՝ որևէ ակումբ չպետք է մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցի եվրագավաթների երկու տարբեր խաղարկությունների: ««Այաքսը» Չեմպիոնների լիգայի թիմ է: Նրանք եկել են այդ մրցաշարից: Ես երբեք համաձայն չեմ եղել այդ կանոնի հետ: Կարծում եմ՝ թիմը չպետք է կարողանա շարունակելու պայքարը Եվրոպայի լիգայում այն բանից հետո, երբ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից: Եվրոպայի լիգան այն ակումբների մրցաշարն է, որոնք մրցաշարին մասնակցում են նախնական փուլերից: Մենք Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունն ավարտել էինք 5-րդ տեղում և հայտնվել Եվրոպայի լիգայում: Մենք այս մրցաշարին մասնակցում ենք մրցաշրջանի սկզբից և ստիպված ենք եղել մեծ ջանքեր գործադրել, որպեսզի լինենք այնտեղ, որտեղ այժմ ենք»,- ասել է պորտուգալացի մասնագետը: http://www.vivaronews.am/mourinyon-hastatel-e-or-khristal-phelasi-dem-kxaghan-eritasardakan-thimi-futbolistnereh
19.05.2017

Աբրահամ Խաշմանյան. «Ընդմիջումից հետո խփած արագ գոլը հոգեբանորեն մեծ ազդեցություն ունեցավ թիմի վրա»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-0) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը. -Միշտ ասել եմ, որ բոլոր խաղերն էլ դժվար են, հեշտ հանդիպում չկա: Բոլոր թիմերն էլ առավելագույնս պայքար են մղում: Առաջին խաղակեսը մի փոքր ծանր սկսեցինք, իսկ երկրորդում բավականին մեծ առավելություն ունեինք: Ընդմիջմանը փոխարինեցիք Զավեն Բադոյանին: Նրա ելույթից դժգո՞հ էիք:  -Զավենը լավ մարզավիճակում է, վատ հանդես չեկավ, պարզապես այսօր նրան խաղադաշտ էի դուրս բերել իր համար մի փոքր անսովոր դիրքում: Մի փոքր դուրս էր մնում թիմային խաղից, դրա համար էլ փոխարինեցինք Եդիգարյանով: Ինչ վերաբերում է Արտակի՝ մեկնարկային կազմում չլինելուն, ապա նախորդ խաղից հետո էլ ասել եմ, որ նա մի փոքր հիվանդ էր, ճնշում ուներ: Բաց էր թողել 4 մարզում, ուստի ավելի նպատակահարմար էր փոխարինման մտցնել: Արտակ Դաշյանը լավ մարզավիճակ է հավաքել: Նրա խաղն ինչպե՞ս կգնահատեք: -Բոլորի խաղն էլ լավ եմ գնահատում, մասնավորապես՝ երկրորդ խաղակեսում: Գիտեք՝ շատ կարևոր է նաև մրցակցի գործոնը: «Բանանցն» առաջին կեսում շատ մեծ դիմադրություն ցույց տվեց, բայց երկրորդ կեսում գուցե նրանք հոգնեցինք կամ մենք ավելացրինք: Այնպես չէ, որ միայն մեր ելույթից է կախված խաղի ընթացքը: Ընդմիջումից հետո արագ գոլ խփեցինք, ինչը հոգեբանորեն մեծ ազդեցություն ունեցավ թիմի վրա: http://www.vivaronews.am/bananc-alashkert%D5%9D-0-3-arajatareh-metc-khayl-katarec-depi-chempionakan-titghos-tesanyuth
19.05.2017

FIFA 17. Պրեմիեր լիգայի 2016/17թթ. առաջնության խորհրդանշական հավաքականը

Bleacher Report-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/17թթ. առաջնության խորհրդանշական հավաքականը՝ հաշվի առնելով ֆուտբոլիստների հնարավորություններն ու ներուժը FIFA 17 Ultimate Team վիդեոխաղի տարբերակում:
19.05.2017

Կրկին առանց Բենզեմայի. Պոգբան, Մբապեն ու ևս 24 ֆուտբոլիստներ կմիանան Ֆրանսիայի հավաքականին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է ընտրանու հայտացուցակը, որում ընդգրկված ֆուտբոլիստները կնախապատրաստվեն Պարագվայի (հունիսի 2) և Անգլիայի (հունիսի 13) հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Ֆրանսիացիները հունիսի 9-ին նաև ընտրական մրցավեճ են անցկացնելու Շվեդիայի հավաքականի հետ: Հայտացուցակից կրկին բացակայում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման: Դարպասապահներ՝ Ալֆոնս Արեոլա («ՊՍԺ»), Բենուա Կոստիլ («Ռեն»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ») Պաշտպաններ՝ Լյուկ Դին («Բարսելոնա»), Քրիստոֆ Ժալե («Լիոն»), Պրեսնել Կիմպեմբե («ՊՍԺ»), Լորան Կոնսյելնի («Արսենալ»), Բենժամեն Մենդի («Մոնակո»), Սամուել Ումտիտի («Բարսելոնա»), Ռաֆայել Վարան («Ռեալ Մադրիդ»), Կուրտ Զումա («Չելսի»), Ջիբրիլ Սիդիբե («Մոնակո») Կիսապաշտպաններ՝ Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Նգոլո Կանտե («Չելսի»), Բլեյզ Մատույդի («ՊՍԺ»), Ադրիեն Ռաբիո («ՊՍԺ»), Ֆլորյան Տովեն («Մարսել»), Մուսա Սիսոկո («Տոտենհեմ»), Կորանտին Տոլիսո («Լիոն»), Դիմիտրի Պայետ («Մարսել»), Տոմա Լեմար («Մոնակո») Հարձակվողներ՝ Օլիվյե Ժիրու («Արսենալ»), Ուսման Դեմբելե («Բորուսիա Դորտմունդ»), Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»), Կիլիան Մբապե («Մոնակո»), Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ»):
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: