Daily Archives: May 18, 2017

18.05.2017

Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն գոլն է (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի` «Սանդերլենդի» դարպասին ուղարկած գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն գոլ է ճանաչվել: Մրցանակը ստանալիս մեր հայրենակիցն ասաց. «Ես չէի կարող չօգտագործել այդ հնարավորությունը, քանի որ փոխանցում ստացա Աստծուց: Չէի գիտակցում ՝ ինչպիսի հարված էր, մինչև տանը նորից չնայեցի»:   "I was impressed as well!" #MUFCPOTY Goal of the Season winner, @HenrikhMkh... pic.twitter.com/HpqwIC7L47 — Manchester United (@ManUtd) 18 мая 2017 г.
18.05.2017

«Բավարիան» հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Մյունխենի «Բավարիան» հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Կարիերայի ավարտի նախօրյակին Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը ևս մեկ կոչում ավելացրեց իր հավաքածուին: Երեկ Լամը և Թոմաս Մյուլերը ստացել են հավաստագիր ըստ որի՝ թիմը ընդգրկվում է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես Չեմպիոնների լիգայում  տնային խաղերում ամենաշատ հաղթանակ տարած թիմ: Ակումբը ուժեղագույնների մրցաշարում  16 տնային հանդիպումներում անպարտելի է եղել: «Այսպիսի մրցանակներ ամեն օր չեմ ստանում, այն կոչումներից է, որոնցից շատ չունեմ: Այս հավաստագիրը հատուկ տեղ կունենա մեր ակումբում»,- ասել է Ֆիլիպ Լամը: Ավելի վաղ Գինեսի գրքում էին հայտնվել նաև Ռոբերտ Լևանդովսկին և Ժերոմ Բոատենգը:
18.05.2017

Երբ դարպասապահը իրացնում է 11-մետրանոց հարված (տեսանյութ)

Երեկ Թուրքիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Ֆեներբահչեն» մրցում էր  Ստաբուլի «Բաշակշեհիրի» հետ: Հaնդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, լրացուցիչ ժամանակում հաշիվը չփոխվեց և թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանոց հարվածաշարից հետո: Հարված իրացնելու իրավունք ստացան նաև թիմերի դարպասապհները: Երկուսն էլ վրիպեցին: Արդյունքում եզրափակիչ դուրս եկավ «Բաշակշեհիրը»:   yılın penaltısı böyle penaltı atcek Arkadaşını Etiketle. ↙ ↙ ↙ ↙ ↙ ↙ ↙ Her zaman ve daha fazlası için takip et @8trollfutboll #8trollfutbol #fenerbahce #galatasaray #basaksehir #besiktas Публикация от 8trollfutboll (@8trollfutboll) Май 17 2017 в 10:32 PDT
18.05.2017

«Միլանը» միանգամից 2 ֆուտբոլիստ է առաջարկում «Տորինոյին» Բելոտիի համար

«Միալնի» ղեկավարությունը ընթացիկ մրցաշրջանից հետո պատրաստվում է ձեռք բերել «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիին: Ինչպես հաղորդում է Tuttosport-ը,  անցած շաբաթ Միլանում հանդիպել են «Տորինոյի» տնօրեն Ջանլուկա Պետրաչին և «Միլանի» սպորտային տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին և քննարկել ֆուտբոլիստի տեղափոխման հարցը: «Տորինոյի» հետ Բելոտիի պայմանագրում հրաժարագինը կազմում է 100 մլն. եվրո: «Միլանը» ցանկանում է կրճատել այդ գումարը և «Տորինոյին» առաջարկել 60 մլն. եվրո: Բացի գումարից «Միալնը» առաջարկում է նաև  իր կիսապաշտպան Անդրեա Պոլիին կամ հարձակվող Մբայե Նյանգին: Բելոտիի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականը, ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ատլետիկոն»:
18.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսիին» կպայքարեն «Ռոմայի» կիսապաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Չելսիին» «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանի համար պայքարում: Ինչպես հաղորդում է Bleacher Report-ը, մանկունիական ակումբը հետևել է 29-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղին և ցանկանում է ընթացիկ մրցաշրջանից հետո նրան հրավիրել Անգլիա: Պաշտոնական  առաջարկ «կարմիր սատանաներից» դեռ չի եղել: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար կպայքարի լոնդոնյան «Չելսիի» դեմ, որն անցած տարվանից փորձում է ձեռք բերել բելգիացի կիսապաշտպանին: Sky Sports-ի փոխանցմամբ ֆուտբոլիստը անցած մրցաշրջանից հետո մերժել է «Չելսիի» մի քանի առաջարկ, որոնցից ամենաարժեքավորը կազմել է 34 մլն. ֆունտ: Նայնգոլանը ընթացիկ մրցաշրջանում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Բելգիացի ֆուտբոլիստը խաղում է որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան և կարողանում է հիանալի գրոհներ կազմակերպել:
18.05.2017

Մեսիի և Սուարեսի կանայք խանութ են բացել Բարսելոնայում (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսիի և Լուիս Սուարեսի կանայք կոշիկի խանութ են բացել Բարսելոնայում: Գաղտնիք չէ, որ կատալոնական ակումբի հարձակվողները իրար հետ շատ լավ հարաբերությունների մեջ են: Սա ազդել է նաև ֆուտբոլիստների ընտանիքների վրա: Մեսիի հարսնացուն և Սուարեսի կինը Բարսելոնայում բացել են «Սարկանի» համաշխարհային ապրանքանիշի մասնաճյուղը: Բացման արարողությանը ներկա են եղել «Բարսելոնայի» համարյա բոլոր ֆուտբոլիստներն իրենց կանանց և ընկերուհիների հետ: Ներկա է եղել նաև «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն իր կնոջ հետ:  
18.05.2017

2022 թվականի Աշխարհի Առաջնությունը հյուրընկալող «Խալիֆա Ինթերնեյշնլ» մարզադաշտը պատրաստ է (ֆոտոշարք)

Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Խալիֆա Ինթերնեյշնլ» մարզադաշտը վերաբացվել է հիմնովին վերանորոգվելուց հետո: Այս մարզադաշտը 2022 թվականին կհյուրընկալի ֆուտբոլի Աշխարհի Առաջնության մասնակիցներին: Մարզադաշտը տեղավորում է մինչև 40 հազար հանդիսական, սակայն նախատեսվում է այս թիվը հասցնել մինչև 68 հազարի:
18.05.2017

23 տարի առաջ այս օրը «Միլանը» ջախջախեց «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

1994 թվականին այս օրը «Միլանը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ և նվաճեց Չեմպիոնների լիգայի 5-րդ տիտղոսը: Պետք է ընդգծել, որ այդ տարիներին  «Բարսելոնան» կրկին լավագույն թիմերից մեկն էր Իսպանիայում և 4 տարի անընդմեջ տիրացել էր Լա Լիգայի գավաթի Յոհան Կրույֆի գլխավորությամբ: Ի հակադրություն դրան իտալական թիմը այդ օրը խաղադաշտ էր դուրս եկել առանց Մարկո վան Բաստենի, Ջանլուիջի Լենտինիի, Ֆրանկո Բարեզիի և Ալեսանդրո Կոստակուրտայի:
18.05.2017

Անգլիայում ֆուտբոլիստները այսուհետ կորակազրկվեն սիմուլյացիայի դիմելու համար

Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշում է ընդունել, ըստ որի՝ հաջորդ մրցաշրջանից հատուկ հանձնաժողովը (նախկին մրցավար, նախկին մարզիչ և լիգայի նախկին ֆուտբոլիտ) գաղտնիության պայմանով հետևելու էին ֆուտբոլիստների գործողությունների առանցքային պահերի ժամանակ և սիմուլյացիա նկատելու դեպքում, տվյալ խաղացողի նկատմամբ միջոցներ են ձեռնարկելու: Եթե ֆուտբոլիստի գործողությունը հանձնաժողովի անդամների կողմից որակվի որպես սիմուլյացիա, ապա նա որակազրկվի 2 խաղով: Բացի այդ, այն ֆուտբոլիստները, որոնք կհեռացվեն խաղադաշտից սիմուլյացիայի համար կարող են բողոքարկել մրցավարի որոշումը:
18.05.2017

Պիկե կարող է բաց թողել «Բարսելոնայի» առաջիկա խաղը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն դեռևս չի ապաքինվել «ստամոքսի գրիպից», տեղեկացնում է Sport.es-ը: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը բաց է թողել ընդհանուր խմբի այսօրվա մարզումը և աշխատել է անհատական ծրագրով: Պիկեն կարող է չմասնակցել Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի «Էյբարի» դեմ հանդիպմանը: Սննդային թունավորման պատճառով պաշտպանը բաց էր թողել նաև «Լաս Պալմասի» դեմ հանդիպումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն վնասվածք էր ստացել «Լաս Պալմասի» դեմ խաղից առաջ և կարող է այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չգալ:
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: