Daily Archives: May 17, 2017

17.05.2017

16 տարի պահանջվեց. Ինչպես է «Սպարտակը» տոնում չեմպիոնությունը (տեսանյութ)

Մոսկվայի «Սպարտակից» 16 տարի պահանջվեց չեմպիոնական տիտղոս նվաճելու համար: Երկրպագուները լիովին պատրաստ էին իրենց ակումբի հաղթանակը տոնելուն: Զարմանալի չէ, որ մրցավարի սուլիչից հետո ամբողջ խաղաադաշտը լցվեց երկրպագուներով: Глушакова качают #СпартакТерек #чемпионство #глушаков #капитан pic.twitter.com/AmKnJMvNn1 — Ваня Карпов (@OnooQ) 17 мая 2017 г. Пиротехника пошла в ход! #СпартакЧемпион pic.twitter.com/F8LknH6sqB — СЭ Спартак (@spartak_se) 17 мая 2017 г. Мощнейшее видео!!! #СпартакЧемпион pic.twitter.com/w3FHlyQPxh — СЭ Спартак (@spartak_se) 17 мая 2017 г. Տոնախմբությունը շարունակվեց հանդերձարանում՝ ռուսական ավանդական խմիչքներով բաղնիքով: Եվ վերջապես թիմի ավագ Դենիս Գլուշակովն իր գլխավերևում պահեց այդքան սպասված գավաթը:
17.05.2017

«Յուվենտուսը» նվաճում է տարվա առաջին տիտղոսը (տեսանյութ)

Իտալիայի գավաթ, եզրափակիչ «Ստադիո Օլիմպիկո», Հռոմ Մայիսի 17, 23։00 «Յուվենտուս» 2-0 «Լացիո» Գոլերը՝ 1-0՝ Դանի Ալվեշ 12', 2-0՝ Բոնուչի 25՛ «Յուվենտուսը» 3-րդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի գավաթը, որը աննախադեպ ցուցանիշ է իտալական ակումբների շարքում։
17.05.2017

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին տարածված լուրերի հետ: Դրա մեջ նշվում է. «Ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկություններին, թե «Արարատ» ֆուտբոլային ակումբը չվճարված պարտքեր ունի իր նախկին ֆուտբոլիստների հետ, տեղեկացնում ենք, որ այդ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: Կապված Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել, նշենք, որ ֆուտբոլիստի և թիմի ղեկավարության փոխադարձ համաձայությամբ աշխատանքային պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ լուծարվել է իրավական փաստաթղթով և կողմերը միմյանց հանդեպ որևէ պարտավորվածություն չունեն, ներառյալ ֆինանսական հարցերը: Կից ներկայացնում ենք Նորայր Գրիգորյանի և ակումբի ղեկավարության միջև պայմանագրի լուծարման համաձայնագիրը»: http://www.vivaronews.am/articles/moskvayi-ararati-haghthanhakeh-ev-haruthyun-grigoryani-goleh-krasnodarum-orva-glxavor-lureri-khronikoneh
17.05.2017

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

Ընթացքի մեջ «Սելտա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Խաղի 10-րդ րոպեին հաշիվը բացում է Կրիշտիանու Ռոնալդուն:
17.05.2017

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Իսպանիա, Լա լիգա, տուր 21 «Սելտա» - «Ռեալ Մադրիդ» «Էստադիո էլ Բալայդոս» մարզադաշտ, Վիգո Մեկնարկը ՝ 23:00-ին Ներկայացնում ենք մեկնարկային կազմերը՝ «Սելտա»՝ Ալվարես, Մալյո, Կաբրալ, Ռոնկալյա, Կաստրո, Վաս, Էրնանդես, Ասպաս, Սանչես, Սիստո, Գվիդետի «Ռեալ Մադրիդ»՝ Նավաս, Դանիլո, Ռամոս, Վարան, Մարսելո, Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ, Իսկո, Բենզեմա, Ռոնալդու
17.05.2017

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Անգլիա, Պրեմիեր լիգա, տուր 28 «Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» «Սենթ Մերիս» մարզադաշտ Մեկնարկը 22:45-ին Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը՝ «Սաութհեմփթոն»՝  Ֆորստեր – Սոարես, Ստիվենս, Յոշիդա, Թարգետ – Ուարդ-Պրովսե, Ռոմեու, Դավիս – Տադիչ,  Ռեդմոն,Գաբիադինի «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Ռոմերո - Դարմիան, Բայի, Սմոլինգ, Ջոնս - Մատա, Ֆելայինի, Տուանզեբե - Մարսիալ, Ռունի, Մխիթարյան
17.05.2017

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի պաշտոնական  կայքը խաղարկում է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսեր: Մայիսի 24-ին Ստոկհոլմում կայանալիք «Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի տոմսեր շահելու համար անցեք հետևյալ հղումով  և լրացրեք համապատասխան հարցաթերթիկը:
17.05.2017

Ֆիֆթի Սենթը համերգ կտա, եթե «Մոնակոն» այսօր չեմպիոն դառնա

Ամերիկացի հայտնի ռեփեր Ֆիֆթի Սենթը համերգ կտա, եթե այսօր երեկոյան «Մոնակոն» ապահովի իր չեմպիոնական տիտղոսը: «Մոնակոն» այսօր երեկոյան կարող է դառնալ Ֆրանսիայի բարձրագույն լիգայի հաղթող, եթե անգամ մեկ միավոր վաստակի «Սենթ Էտյենի» դեմ խաղում: Հաղթանակից հետո ռեփերը համերգով կշնորհավորի թիմի ֆուտբոլիստներին և ակումբի ներկայացուցիչներին: Համերգը հասանելի չի լինի հանրությանը, սակայն Մոնակոյի բնակիչները կարող են ներկա գտնվել միջոցառմանը անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Ֆիֆթի Սենթի համերգը կկայանա կիրակի երեկոյան Մոնակոյի արքայական պալատի հրապարակում:
17.05.2017

Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

Ագլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ժխտել է ակումբը լքելու մասին լուրերը: Ավելի վաղ անգլիական և իտալական մամուլը հայտնում էր, որ «Ինտերը» հետաքրքրված է Պոչետինոյի ծառայություններով  և պատրաստ է վճարել նրա հրաժարագինը, որը կազմում է 4.2 մլն. ֆունտ: Այսօր «Տոտենհեմի» գլխավոր մարզիչն ինքն է հերքել այդ լուրերը. «Այդպիսի լուրեր շատ են տարածվել, սակայն ես մնում եմ Անգլիայում, ես նվիրված եմ «Տոտենհեմին» և ցանկանում եմ շարունակել իմ գործը»,- ասել է անգլիական թիմի գլխավոր մարզիչը: Պոչետինոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, մարզիչն այն թարմացրել է անցած գարնանը: «Տոտենհեմը» ընթացիկ մրցաշրջանն ավարտում է Պրեմիեր լիգայի 2-րդ հորիզոնականում և հնարավորություն է ստացել խաղալ Չեմպիոնների լիգայում: Sky Sports- ի տեղեկությամբ, բացի Պոչետինոյից, «Ինտերի» ներկայացուցիչները հանդիպել են նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, սակայն երկու մարզիչներն էլ  տեղեկացրել են, որ ցանկանում են մնալ իրենց ակումբներում:
17.05.2017

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

«Մորդովիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու փաստը: 23-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել Ռուսաստանի Մ-16-ից մինչև Մ-21 հավաքականներում: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հունիսի 4-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Սենթ Քիթս և Նևիսի հետ, իսկ հունիսի 10-ին 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում հյուրընկալվելու է Չեռնոգորիայի ընտրանուն: «Երբ իմացա Հայաստանի հավաքականից ստացված հրավերի մասին, հիանալի զգացողություններ ունեցա: Թիմի բոլոր տղաները շնորհավորեցին: Ինձ համար շատ ուրախալի է: Հայաստանն իմ պատմական հայրենիքն է: Այժմ իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու հավաքականում, որպեսզի միշտ հրավերներ ստանամ: Ցանկանում եմ հանդես գալ իմ հայրենիքի պատվի համար: Մարզիչների հետ առայժմ չեմ խոսել: Չի ստացվել, դեռևս առիթ չի եղել: «Մորդովիայի» գլխավոր մարզչի հետ չենք խոսել այն թեմայից, որ արդեն լեգեոներ եմ համարվելու: Ակումբի առջև այժմ այլ խնդիրներ են, թիմում բոլորը մտածում են միայն ակումբային ելույթների մասին: Ինձ ասացին, որ գնամ և տեսնեմ: Ամեն դեպքում, դա քայլ առաջ կլինի: Երբ հանդես ես գալիս Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, բնական է, ազգային ընտրանի հրավիրվելու միտք էլ է առաջանում: Բայց եթե օբյեկտիվ լինենք, ապա այդպիսի հնարավորություն չի եղել: Ուստի ես ինչո՞ւ պետք է մերժեի Հայաստանի հավաքականի հրավերը: Այն իմ երկիրն է: Ես միայն ուրախությամբ և հաճույքով եմ խաղալու նրա կազմում»,- ասել է Համբարձումյանը «Чемпионат»-ին տված հարցազրույցում: http://www.vivaronews.am/davith-yurchenkon-u-evs-15-futbolist-hravirvel-en-hayastani-azgayin-havakhakan
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: