Daily Archives: May 16, 2017

16.05.2017

Պրեմիեր լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Goal.com-ը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Տարվա «հիասթափությունների» թիմում 2-ական ֆուտբոլիստներով են ներկայացված «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լեսթերը» և «Սանդերլենդը», իսկ մեկական «պատվիրակներ» ունեն «Տոտենհեմը», «Արսենալը» և «Միդլսբրոն»:
16.05.2017

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա Լիգայի 21-րդ տուրից հետաձգված «Սելտայի» հետ հանդիպումից առաջ խոսել է առաջիկա խաղի մասին, ինչպես նաև անդրադարձել Ալվարո Մորատայի պահվածքին, ով «Սևիլյայի» դեմ մրցավեճում փոխարինվելուց հետո հրաժարվել էր սեղմել մասնագետի ձեռքը: «Մեզ դժվարին խաղ է սպասվում, «Սելտան» շատ որակյալ թիմ է: Հիմա նույն իրավիճակն է, ինչպիսին մեր թիմերի նախորդ հանդիպումից առաջ էր. մենք գիտեինք, որ ծանր խաղ է լինելու: «Մալագայի» հետ նույնպես հեշտ չի լինելու կիրակի օրը: Բայց մենք մտադիր ենք պայքարել մեր նպատակների համար: Մորատան հրաժարվե՞ց ձեռքսեղմումից. նա բարկացած էր ոչ թե ինձ վրա, այլ ինչ-որ այլ բանի հետ կապված: Չգիտեմ՝ կոնկրետ ինչի: Մենք քննարկել ենք այդ դրվագը: Այդ ամենն արդեն անցյալում է»,- ասել է Զիդանը: http://www.vivaronews.am/madridi-realum-herthakan-skandaln-e-hasunanum-lusankar
16.05.2017

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված հանդիպումը «Սաութհեմփթոնի» դեմ, որը կայանալու է մայիսի 17-ին: Պատճառը ֆրանսիացու հոր թաղման արարողությունն է: Այս մասին հաղորդել է մանկունյական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ֆասու Անտուան Պոգբան կյանքից հեռացել է 79 տարեկան հասակում: «Չեմ կարծում, թե Պոգբան հասանելի կլինի այդ խաղի համար: Նրա հոր թաղման արարողությունը կայանալու է Ֆրանսիայում չորեքշաբթի օրը: Չեմ կարծում՝ Պոլն ի վիճակի կլինի խաղալու: Մենք պետք է նրան հնարավորություն տանք վերադառնալու, երբ նա կլինի ամբողջապես պատրաստ»,- ասել է պորտուգալացի մասնագետը: Պոգբան նույն պատճառով բաց էր թողել նաև Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Տոտենհեմի» հետ կիրակնօրյա հանդիպումը (1-2): http://www.vivaronews.am/daily-mail-de-xean-arden-anckacrel-e-ir-verjin-xagheh-yunaythedi-kazmum
16.05.2017

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից: «Ես լքում եմ ակումբը: Այս մասին հայտարարում եմ մրցաշրջանի ավարտին, քանի որ ցանկանում էի՝ թիմը պահպաներ մրցակցային ոգին: Շնորհակալ եմ «Ատլետիկին» ամեն ինչի համար»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն: Ավելի վաղ կային խոսակցություններ, որ Վալվերդեն համաձայնության է եկել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի դերը ստանձնելու վերաբերյալ: Նա բասկյան թիմը մարզել է վերջին 4 տարիների ընթացքում:  
16.05.2017

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին հանդիպումը մանկունյական թիմի կազմում, հաղորդում է Daily Mail-ը: Ըստ պարբերականի՝ դա Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Տոտենհեմի» հետ արտագնա մրցավեճն էր (1-2): «Խթանների» հետ խաղից հետո «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մրցաշրջանի վերջին երեք հանդիպումներում նա վստահելու է պահեստային դարպասապահներին՝ Սերխիո Ռոմերոյին և Ժոել Պերեյրային: Արգենտինացին անպայման մեկնարկային կազմում է լինելու Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Այաքսի» հետ մրցավեճում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Խեան համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալ» տեղափոխության շուրջ: http://www.vivaronews.am/manchesther-yunaythedeh-mrcashrjani-avartin-patmakan-nvatchman-khasni
16.05.2017

Չեմպիոնները. 9 ակումբներ, որոնք արդեն լավագույնն են ճանաչվել իրենց երկրներում

Եվրոպական մրցաշրջանը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եվրոպական 9 ակումբների, որոնք արդեն ապահովել են իրենց առաջնությունների հաղթողների կոչումը: «Բազել» - Ապրիլի 28-ին հռչակվեց Շվեյցարիայի չեմպիոն 8-րդ անգամ անընդմեջ: «Բավարիա» - Ապրիլի 29-ին Բունդեսլիգայի ուժեղագույն թիմի կոչումը նվաճեց 5-րդ անգամ անընդմեջ: Սա նմանատիպ առաջինն էր Կառլո Անչելոտիի օրոք, ով դարձավ եվրոպական թոփ-5 առաջնություններից 4-ում չեմպիոն հռչակված առաջին մարզիչը: «Չելսի» - Անտոնիո Կոնտեի տիտղոսն Անգլիայում առաջին իսկ մրցաշրջանում, 6-րդն՝ ակումբի պատմության մեջ: Գերազանցեցին «Սանդերլենդի» ցուցանիշը:
16.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության արդյունքներով կաշխատի մոտ 100-150 մլն ֆունտ ստեռլինգ: Ըստ Spreadex ֆինանսական հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների՝ մանկունյական ակումբն այս պահին գլխավորում է Պրեմիեր լիգայի ամբողջ պատմության մեջ ամենաշատ պարգևավճարներ ստացած ակումբների ցուցակը՝ սկսած 1992/93թթ. մրցաշրջանից: «Կարմիր սատանաներն» իրենց բյուջեն հարստացրել են 870,3 մլն ֆունտով: Այդպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի այս առաջնության ավարտից հետո կդառնա անգլիական առաջին ակումբը, որը վաստակած կլինի մրցանակային մեկ միլիարդ ֆունտ: «Արսենալն» ընդհանուր ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը (842,8 մլն ֆունտ), իսկ եռյակը եզրափակում է «Լիվերպուլը» (815,4 մլն): Տասնյակում տեղ են գտել նաև «Չելսին» (815,36 մլն), «Տոտենհեմը» (750,28 մլն), «Մանչեսթեր Սիթին» (723,49 մլն), «Էվերտոնը» (700, 26 մլն), «Նյուքասլը» (649,35 մլն), «Աստոն Վիլան» (649,23 մլն) և «Վեստ Հեմը» (585,2 մլն):
16.05.2017

«Յուվենտուսը» կփորձի գնել «Ռոմայի» կիսապաշտպանին, ով ատելությամբ է լցված թուրինյան ակումբի հանդեպ

«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում: Թուրինյան ակումբն ամռանը մեծ ջանքեր է գործադրելու բելգիացի ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնելու համար, հաղորդում է Tuttosport-ը: 29-ամյա Նաինգոլանի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո: Իտալական պարբերականը նաև պնդում է, որ այս տեղափոխության հավանականությունը ցածր է, քանի որ Նաինգոլանը վերջերս հայտարարել է՝ ատելությամբ է լցված «Յուվենտուսի» հանդեպ: Նաինգոլանն Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 35 հանդիպման և դարձել 11 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: 36-րդ տուրի շրջանակներում «Յուվենտուսի» դեմ կայացած մրցավեճում բելգիացին գրանցել էր գոլ և գոլային փոխանցում՝ օգնելով հռոմեացիներին տոնելու հաղթանակ (3-1): http://www.vivaronews.am/raja-naingolan-yes-zzvum-em-yuventusic-teghaphoxvel-em-roma-orpeszi-haghthem-thurinyan-akumbin-orin-misht-ognum-en
16.05.2017

Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի թիմը դուրս է մնացել Կիպրոսի Բարձրագույն խմբից

Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության վտանգավոր գոտում ընթացող թիմերի պայքարում կայացել է նախավերջին՝ 9-րդ տուրը: «Կարմիոտիսան» հյուրընկալվելիս մրցել է «Նեա Սալամիսի» հետ և պարտություն կրել 0-1 հաշվով: Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և 66-րդ րոպեին ստացել դեղին քարտ, իսկ ընտրանու կազմում նրա թիմակից և ակումբակից Դավիթ Մանոյանը վնասվածքի պատճառով չի հայտնվել հայտացուցակում: «Կարմիոտիսան» այս տուրից հետո մնացել է 34 միավորով և ընթանում է վերջին հորիզոնականում: Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր, և թիմը կորցրել է ուժեղագույնների մրցաշարում մնալու հնարավորությունները: «Կարմիոտիսան» եզրափակիչ տուրում մայիսի 21-ին սեփական հարկի տակ ուժերը կչափի «Արիսի» հետ:
16.05.2017

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

Մրցաշրջանի ավարտը մոտ է, և եկել է լավագույններին որոշելու ժամանակը: Հենրիխ Մխիթարյանը ևս ներկայացված է մի քանի անվանակարգերում, որտեղ նրան անհրաժեշտ է հայ երկրպագուների օգնությունը: Հիշեցնում ենք այն երեք առցանց քվեարկությունները, որոնց անհրաժեշտ է մասնակցել և օգնել Մխիթարյանին. 1. «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն ֆուտբոլիստ - Քվեարկել այստեղ 2. «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն գոլ - Քվեարկել այստեղ 3. Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն գոլ - Քվեարկել այստեղ:
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: