Daily Archives: May 15, 2017

15.05.2017

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մարզման ժամանակ նորից կրկնօրինակել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի շարժումները, որոնք ֆրանսիացին անում է ամեն անգամ գոլ հեղինակելիս:
15.05.2017

Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: 18-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Մոնակոյի» 27 խաղերին և դարձել 14 գոլի հեղինակ: Առաջնության ռմբարկուների աղյուսակում Մբապեն զբաղեցնում է 8-րդ տեղը: Լավագույն ռմբարկուն ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին է` 35 գոլով: Ֆրանսիայի առաջնության լավագույն մարզչի և դարպասապահի տիտղոսները ևս բաժին են հասել «Մոնակոյին»: Լեոնարդու Ժարդիմը և Դանիել Սուբաշիչը Ֆրանսիայում իրենց ոլորտի առաջատարներն են:
15.05.2017

«Արսենալը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային շուկայում

«Արսենալը» իրականացրեց այս ամռան իր առաջին տրանսֆերը: Անգլիական ակումբը համաձայնության է հասել «Շալկե-04»-ի պաշտպան ՍեադԿոլաշինացի հետ: Ինչպես հաղորդում է գերմանական մամուլը, «զինագործները» համաձայնության են հասել բոսնիացի ֆուտբոլիստի հետ և պատրաստվում են 5-ամյա պայմանագիր առաջարկել նրան: 23-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում էին նաև «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Սիթին»: Կոլաշինացի տեղափոխությունը կարող է խնդիրներ առաջացնել անգլիական ակումբի պաշտպաններ Նաչո Մոնրեալի և Կիրան Գիբսի համար, քանի որ ֆուտբոլիստները պետք է պայքարեն բավականաչափ խաղաժամանակ ստանալու համար: Կոլաշինացը ընթացիկ մրցաշրջանում հաջող ելույթներ է ունեցել գերմանական ակումբի կազմում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
15.05.2017

Գիգզ. «Մոուրինյոյին 4-5 նոր ֆուտբոլիստ է պետք»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում ակումբին անհրաժեշտ է 4-5 նոր ֆուտբոլիստ, հաղորդում է Daily Express-ը: Նախորդ մրցաշրջանում մանկունիական ակումբը 150 մլն. ֆունտ ծախսեց Պոլ Պոգբային, Հենրիխ Մխիթարյանին, Էրիկ Բայիին ձեռք բերելու համար: Ակնկալվում է, որ ակումբի ղեկավարությունը այս ամռանը ևս նմանատիպ գումար կծախսի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Ակումբի նախկին կիսապաշտպանը խորհուրդ է տվել Ժոզե Մոուրինյոյին ձեռք բերել 4-5 նոր ֆուտբոլիստի: «Նա պետք է փոխարինող գտնի Քերիկի համար, Իբրահիմովիչը կվերադառնա 2018 թվականին և նրան ժամանակ պետք կգա նախկին մարզավիճակին հասնելու համար: Չգիտեմ՝ ինչ կլինի Ռունիի հետ, նա ցանկանում է մնալ, բայց ոչինչ որոշված չէ: Կարծում է Մոուրինյոյին 4-5 նոր ֆուտբոլիստ պետք կգա» - նշել է Գիգզը:
15.05.2017

Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանից հետո ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Դելե Ալիին: Իսպանական մամուլի տեղեկությամբ, Պերեսը ցանկանում է վերակազմավորել «արքայական» ակումբը և թիմ հրավիրել բացառապես երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստների: Մադրիդյան ակումբը մտադիր է ձեռք բերել հիմնական դարպասապահի, պաշտպանի, հարձակվողական ոճի կիսապաշտպանի և հարձակվողի: Իսպանական մամուլը պնդում է, որ «Ռեալն» արդեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ: Որպես հարձակվողներ դիտարկվում են «Մոնակոյի» երիտասարդ խաղացող Կիլիան Մբապեն և «Յուվենտուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան: Կիսապաշտպանի հիմնական թեկնածուն Դելե Ալին է, որը լիովին համապատասխանում է Պերեսի պահանջներին: Սակայն «Տոտենհեմը» չի պատրաստվում հեշտությամբ հրաժարվել իր ֆուտբոլիստից: Անգլիական ակումբը «Ռեալից» կպահանջի  86 մլն. ֆունտից ոչ պակաս, ինչպես արեց Գարեթ Բեյլի դեպքում: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ալին 6-ամյա պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ և ակումբը չի վաճառի նրան մինչև ֆուտբոլիստն ինքը չցանկանա տեղափոխվել:
15.05.2017

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)

Այսօր «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հարսանիքն է: Դարպասապահն ամուսնացել է իր ընկերուհի Դանիելա Ջեհլեի հետ, որի հետ հանդիպում է 2012 թվականից: Դանիելան տեր Շտեգենի հետ Գերմանիայից տեղափոխվել է Իսպանիա այն բանից հետո, երբ դարպասապահը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքեց: Զույգի պսակադրության արարողության մասին շատ բան հայտնի չէ, սակայն լուսանկարից կարելի է ենթադրել, որ նորապսակները փոքրիկ արարողություն են նախընտրել: ❤ Публикация от Dani (@danijehle_) Май 15 2017 в 8:58 PDT
15.05.2017

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է այս մրցաշրջանի լավագույն գոլի կոչմանը

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է դառնալ ընթացիկ մրցաշրջանի լավագույն գոլը: 28-ամյա կիսապաշտպանի՝ «Սանդերլենդի» դեմ խաղում հեղինակած գոլը հայտնվել է Sky Sports-ի Monday Night Football (MNF) ծրագրի 11 լավագույն գոլերի ցանկում, որոնցից մեկը կդառնա մրցաշրջանի լավագույն գոլ: Մեր հայրենակցի օգտին քվեարկելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:  
15.05.2017

«Բարսելոնայի» պաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն վնասվածքի պատճառով բաց թողեց Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Լաս Պալմասի» դեմ հանդիպումը (4:1): Արգենտինացին ընդգրկված էր այդ խաղի հայտացուցակում, սակայն վնասվածք էր ստացել մարզմանը և մնացել պահեստայինների թվում: Մասկերանոն այսօր բուժզննում է անցել, որի արդյունքում ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի վնասվածք: Կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը չի բացառում պաշտպանի շուտափույթ ապաքինումը, սակայն AS-ի փոխանցմամբ, Մասկերանոն բաց է թողելու մրցաշրջանի վերջին խաղերը` «Էյբարի» և Իսպանիայի գավաթի եզրափակիչը «Ալավեսի» դեմ:
15.05.2017

Ի՞նչ տեսք ունի «Տոտենհեմի» մարզադաշտը այս պահին (տեսանյութ)

«Տոտենհեմը» երեկ սեփական հարկի տակ առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ (2-1), իսկ այդ խաղից 24 ժամ անց բանվորները սկսեցին քանդել «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտը: Մարզադաշտի քանդման աշխատանքները կտևեն շուրջ 3 ամիս: Վերակառուցված մարզադաշտը կտեղավորի 61,559 հանդիսական: Իսկ «Տոտենհեմը» հաջորդ մրցաշրջանում տնային հանդիպումները կանցկացնի «Ուեմբլի» մարզադաշտում: https://twitter.com/BBCSport/status/864105487289257985
15.05.2017

Ի՞նչ պետք է անի ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոնությունը պահպանելու համար

Ֆրանսիայի առաջնության ավարտին մնացել է ընդամենը 2 տուր, իսկ ներկայիս չեմպիոն ՊՍԺ-ն շարունակում է զիջել «Մոնակոյին» 3 միավորով, այն էլ այն դեպքում, երբ մոնեգասկցիները դեռ մեկ խաղ պակաս են անցկացրել: # Թիմ Խ  Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ 1 Մոնակո 36 28 5 3 102 29 +73 89 ՀՀՀՀՀՀ 2 ՊՍԺ 37 27 5 5 82 26 +56 86 ՀՀՀՊՀՀ Այժմ պարզենք, թե որ դեպքում ՊՍԺ-ն կկարողանա պահպանել իր չեմպիոնությունը: Այս ամենը մի փոքր նման է ֆանտաստիկ ֆիլմի, սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է (Բարսելոնա - ՊՍԺ քամբեք): Նախ փարիզյանը գրանդը պետք է վերջին տուրում խփի 20 գոլ, իսկ ահա «Մոնակոն» պետք է պարտվի վերջին 2 խաղում: Միայն այս դեպքում ՊՍԺ-ն կկարողանա պայքարել չեմպիոնության համար: Ավելացնենք, որ չորեքշաբթի օրը «Մոնակոն» սեփական հարկի տակ կընդունի «Սենտ-Էտյենին» և հաղթանակի դեպքում կկարողանա ապահովել Լիգա 1-ի չեմպիոնությունը:    
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: