Daily Archives: May 14, 2017

14.05.2017

«Ռեալն» ու «Բարսելոնան» հաղթեցին նույն հաշիվներով և կրկին կիսում են առաջատարի դերը (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգա, 37-րդ տուր «Ռեալ Մադրիդ» 4-1 «Սևիլյա» Գոլերը՝ 1-0՝ Նաչո 10՛, 2-0՝ Ռոնալդու 23՛, 2-1՝ Յովետիչ 49՛, 3-1 Ռոնալդու 78՛, 4-1՝ Կրոս 83՛ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, Մադրիդ «Ռեալը» մնաց 2-րդ հորիզոնականում՝ 87-ական միավորով առաջատարի դերը կիսելով «Բարսելոնայի» հետ, բայց մրցակցի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել: «Սևիլյան» 69 միավորով 4-րդ հորիզոնականում է:
14.05.2017

Մոուրինյո. «Մարդիկ ասում են՝ մենք կենտրոնացել ենք Եվրոպայի լիգայի վրա, բայց դա այդպես չէ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո (1-2) կիսվել է տպավորություններով: «0-2 հաշվի ժամանակ մենք սկսեցինք ավելի հավասարակշռված գործել: Ես գոհ եմ ֆուտբոլիստների անհատական գործողություններից, բայց մենք բաց թողեցինք երկու անտեղի գոլեր: Մարդիկ ասում են՝ «Յունայթեդը» կենտրոնացել է Եվրոպայի լիգայի վրա, բայց դա այդպես չէ: Պարզապես մենք չենք կարող հավասար ուժերով խաղալ երկու մրցաշարերում, երբ կարող եմ ռոտացիայի ենթարկել ընդամենը 15 ֆուտբոլիստների: Մենք չափազանց շատ թվով ֆուտբոլիստներ ունենք, ովքեր վնասվածքներ ունեն, դրա համար էլ Պրեմիեր լիգայի վերջին խաղերում կազմի փորձարկումներ ենք կատարում: Հաջորդ մրցաշրջա՞նը. ես ցանկանում եմ մտածել ոչ թե հաջորդ մրցաշրջանի, այլ՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի մասին»,- ասել է Մոուրինյոն: http://www.vivaronews.am/myvo%D5%92-i-mi-khani-futbolistneri-finansakan-tuyzh-e-spasvum-ethe-thimeh-chhaytnvi-chl-um
14.05.2017

«Ռեալն» արդյունավետության պատմական ռեկորդ է գրանցել՝ շրջանցելով «Բավարիայի» ցուցանիշը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալն» այս պահին ուժերն է չափում «Սևիլյայի» հետ և հաղթանակ տոնում 2-1 հաշվով: Այդպիսով, «Արքայական» ակումբը գոլի հեղինակ է դառնում 62-րդ խաղում անընդմեջ՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը՝ գրանցելով ռեկորդային ցուցանիշ եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբների մեջ: Նախկին ռեկորդակիրը՝ «Բավարիան», 2013 թվականի մարտից մինչև 2014 թվականի ապրիլն աչքի էր ընկել 61 խաղում անընդմեջ: «Ռեալի» վերջին «չոր» հանդիպումը կայացել է 2016 թվականի ապրիլի 26-ին, երբ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մրցել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ (0-0): http://www.vivaronews.am/heraka-thezh-paykhar%D5%9D-reali-ev-barselonayi-mijev-iravitchakn-arajin-xaghakeseric-heto-tesanyuth
14.05.2017

Հեռակա թեժ պայքար՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև. Իրավիճակն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ընթացքի մեջ են Իսպանիայի Լա Լիգայի միանգամից 7 հանդիպումներ: Մասնավորապես, ավարտվել են «Ռեալ Մադրիդ» - «Սևիլյա» և «Լաս Պալմաս» - «Բարսելոնա» հանդիպումների առաջին խաղակեսերը: Ներկայացնում ենք արդյունքները և խփված գոլերն առաջին 45 րոպեներից հետո: «Ռեալ Մադրիդ» 2-0 «Սևիլյա» Գոլերը՝ 1-0՝ Նաչո 10՛, 2-0՝ Ռոնալդու 23՛ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, Մադրիդ
14.05.2017

«ՄՅՈՒ»-ի մի քանի ֆուտբոլիստների ֆինանսական տույժ է սպասվում, եթե թիմը չհայտնվի ՉԼ-ում

Այն ժամանակ, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարներն իրենց ֆուտբոլիստներին պարգևավճարներ են խոստանում տարբեր նպատակներին հասնելու համար, «Մանչեսթեր Յունայթեդը» հակառակ ճանապարհն է ընտրել: Պարգևավճարների հետ մեկտեղ՝ մանկունյական ակումբի ղեկավարությունը դեռ նախորդ մրցաշրջանից սկսած իր ֆուտբոլիստներին սպառնում է աշխատավարձերի կրճատումով ձախողման դեպքում: Ընթացիկ մրցաշրջանի պլաններում նշված է, որ թիմի համար առաջնահերթ խնդիրը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություն վերադառնալն է, և դրա չկատարումը կհանգեցնի պատժամիջոցների: Ըստ The Times-ի՝ եթե «Յունայթեդը» ձեռք չբերի այդ մրցաշարի մասնակցության ուղեգիր, ապա թիմի միանգամից մի քանի ֆուտբոլիստներ կստանան կես միլին ֆունտ ստեռլինգով պակաս աշխատավարձ: Ժոզե Մոուրինյոյի թիմի միակ հույսն այս առումով Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունում հաղթանակն է, իսկ Պրեմիեր լիգայում թիմն այսօր կորցրել է լավագույն քառյակում հայտնվելու թեկուզ տեսական շանսերը:
14.05.2017

«Ռոմա» – «Յուվենտուս». Հայտնի են մեկնարկային կազմերը

Ա Սերիա, 36-րդ տուր «Ռոմա» - «Յուվենտուս» Մեկնարկը՝ 22:45-ին «Օլիմպիական» մարզադաշտ, Հռոմ Թիմերի մեկնարկային կազմերը՝ «Ռոմա». Շեսնի, Ռյուդիգեր, Մանոլաս, Ֆասիո, Էմերսոն, Դե Ռոսի, Պարեդես, Սալահ, Նաինգոլան, Էլ Շարավի, Պերոտի: «Յուվենտուս». Բուֆոն, Լիխտշտայներ, Բոնուչի, Բենատիա, Ասամոա, Լեմինա, Պյանիչ, Ստուրարո, Կուադրադո, Մանջուկիչ, Հիգուային:
14.05.2017

«Յունայթեդը» պարտվեց «Տոտենհեմին» և զրկվեց թոփ-4-ում հայտնվելու հնարավորությունից (տեսանյութ)

Անգլիա, Պրեմիեր լիգա, 37-րդ տուր «Տոտենհեմ» 2–1 «Մանչեսթեր Յունայթեդ» Գոլերը՝ 1-0 Վանյամա 6՛, 2-0՝ Քեյն 48՛, 2-1՝ Ռունի 71՛ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտ, Լոնդոն Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և փոխարինման է մտել 61-րդ րոպեին: Մանկունյական թիմն այս պարտությունից հետո 65 միավորով մնում է 6-րդ հորիզոնականում և զրկվում լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություններից, իսկ «Տոտենհեմը» 80 միավորով 2-րդ տեղում է:
14.05.2017

«Լաս Պալմաս» – «Բարսելոնա». Հայտնի են մեկնարկային կազմերը

Լա Լիգա, 37-րդ տուր «Լաս Պալմաս» - «Բարսելոնա» Մեկնարկը՝ 22:00-ին «Էստադիո դե Գրան Կանարիա» մարզադաշտ, Լաս Պալմաս Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Լաս Պալմաս». Վարաս, Միչել, Լեմոս, Բիգաս, Էլդեր Լոպես, Մոնտորո, Ռոկե Մեսա, Ջոնաթան Վիերա, Մոմո, Բոատենգ, Խեսե: «Բարսելոնա». Տեր Շտեգեն, Դին, Մասկերանո, Ումտիտի, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Մեսի, Սուարես, Նեյմար: http://www.vivaronews.am/real-madrid-sevilya-haytni-en-meknarkayin-kazmereh
14.05.2017

«Ռեալ Մադրիդ» – «Սևիլյա». Հայտնի են մեկնարկային կազմերը

Լա Լիգա, 37-րդ տուր «Ռեալ Մադրիդ» - «Սևիլյա» Մեկնարկը՝ 22:00-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, Մադրիդ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Ռեալ Մադրիդ». Նավաս, Ռամոս, Վարան, Նաչո, Դանիլո, Կրոս, Կովաչիչ, Ասենսիո, Խամես, Ռոնալդու, Մորատա: «Սևիլյա». Սերխիո Ռիկո, Կարիսո, Մերկադո, Պարեխա, Լենգլետ, Կրանեվիտեր, Նզոնզի, Վիտոլո, Վասկես, Կորեա, Յովետիչ:
14.05.2017

Ուեյն Ռունին կրճատեց հաշվի տարբերությունը «Տոտենհեմի» հետ խաղում (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի՝ «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Մանկունյական թիմը 71-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը՝ շնորհիվ Ուեյն Ռունիի գոլի: Դաշտի տերերն այժմ հաշվի մեջ առջևում են 2-1 հաշվով:
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: