Daily Archives: May 13, 2017

13.05.2017

Կրիշտիանու Ռոնալդուի նոր տարօրինակ հնարքը մարզման ժամանակ (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է զարմացնել ոչ միայն իր տեխնիկայով, այլև հնարամտությամբ։ Վերջին մարզումներից մեկի ժամանակ պորտուգալացին առանձնացել է նոր տարօրինակ հնարքով, որը չի վրիպել իսպանական Marca-ի օպերատորների ուշադրությունից.
13.05.2017

Հայտնի է Պորտուգալիայի չեմպիոնը (տեսանյութ)

Պորտուգալիայի Պրիմեյրա լիգայի 33-րդ տուրում «Բենֆիկան» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախել է «Վիտորիա Գիմարայեշին» և առաջնության ավարտից 1 տուր առաջ ապահովել չեմպիոնական տիտղոսը։ Սա «Բենֆիկայի» 36-րդ չեմպիոնական տիտղոսն էր Պորտուգալիայում։ Առաջին անգամ պատմության մեջ «Արծիվները» չեմպիոն են դառնում 4 մրցաշրջան անընդմեջ։ Էլիսեուի յուրօրինակ տոնումը.
13.05.2017

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը, որ մեկնել է Լոնդոն՝ «Տոտենհեմի» խաղի համար

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է «Տոտենհեմին»։ «Կարմիր սատանաներն» արդեն գնացքով մեկնել են Լոնդոն։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմից բացակայել են Պոլ Պոգբան՝ հոր մահվան կապակցությամբ, Մարուան Ֆելայնին՝ որակազրկման պատճառով, ինչպես նաև Անտոնիո Վալենսիան։ Փոխարենը մի շարք նորեկներ կան երիտասարդական թիմից։ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Լոնդոն մեկնած կազմը. Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Պերեյրա, Օլոսանդ, Ջոնս, Տուանզեբե, Բայի, Դարմիան, Սմոլինգ, Միտչել, Բլինդ, Հերերա, ՄաքՏոմինեյ, Լինգարդ, Ուիլոք, Քերիկ, Մխիթարյան, Մատա, Ռունի, Մարսիալ, Ռեշֆորդ։
13.05.2017

«Արսենալը» ջախջախում է «Սթոք Սիթիին» և պահպանում լավագույն քառյակ մտնելու շանսերը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր «Բետ365» մարզադաշտ, Սթոք Մայիսի 13, 20։30 «Սթոք Սիթի» 1-4 «Արսենալ» Գոլերը՝ 0-1՝ Ժիրու 42՛, 0-2՝ Օզիլ 55՛, 1-2՝ Կրաուչ 67՛, 1-3՝ Սանչես 76՛, 1-4՝ Ժիրու 80՛ «Արսենալը» ամրապնդվեց 5-րդ տեղում՝ 4-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին» զիջելով ընդամենը 1 միավոր։
13.05.2017

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Տիգրան Ղարաբաղցյանը «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (1-2) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ. -Կարծում եմ՝ լավ և հետաքրքիր խաղ ստացվեց: Առաջին գոլը բաց թողեցինք մեր պաշտպանի կոպիտ սխալի պատճառով: Կարծում եմ՝ այսօր ոչնչով չէինք զիջում «Գանձասար-Կապանին», որն ընթանում է 2-րդ տեղում և պայքարում չեմպիոնության համար: Հավասար խաղ էր, վերջում էլ ճնշումը մեծացրինք, փորձում էինք հավասարեցնել հաշիվը, բայց գոլ խփել չստացվեց: Երևի դուք էլ նկատում եք, որ թիմի խաղում առաջընթաց կա, վերջին արդյունքներն էլ դա են վկայում: «Արարատը» խաղից խաղ առաջադիմում է և պատրաստվում հաջորդ մրցաշրջանին: «Գանձասար-Կապանին» էլ շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: http://www.vivaronews.am/ashot-barseghyan-shat-enkh-tesel-or-thimern-amenaverjin-pahin-bac-en-thoghel-chempionuthyuneh
13.05.2017

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ. -«Արարատի» հետ հանդիպումները միշտ այսպես լարված են ստացվում: Մենք երկու գոլի առավելություն ունեինք, բայց պատահական գոլ բաց թողեցինք, և լարվածություն մտավ խաղի մեջ: Ամեն դեպքում, շնորհավորում եմ մեր տղաներին: Մրցաշրջանի վերջն է, նրանք հոգնած են, բայց այսօր կամային որակներ դրսևորեցին ու մեզ համար ցանկալի երեք միավոր վաստակեցինք: Շնորհավորում եմ ակումբի բոլոր աշխատակիցներին: «Ալաշկերտն» այսօր ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ: Սա նշանակո՞ւմ է, որ չեմպիոնության համար պայքարը նոր ուժով բորբոքվեց:  -«Ալաշկերտին» պարտվելուց հետո էլ տղաներին ասել էի, որ սա ֆուտբոլ է, ոչինչ կորած չէ: Մենք շատ ենք տեսել, որ թիմերը թուլացրել են զգոնությունն ու ամենավերջին պահին բաց թողել չեմպիոնությունը: Հիշենք «Բանանցի» օրինակը, երբ «Փյունիկը» կորզեց չեմպիոնությունը Կառլեն Մկրտչյանի գոլի շնորհիվ: Ուստի պետք է նշեմ՝ մենք ամեն խաղում փորձելու ենք հաղթել՝ անկախ մրցակցի ելույթներից: Ձեր թիմը վերջնամասում սեղմվել էր դարպասին և որոշակի խնդիրներ ուներ պաշտպանությունում: Դա ինչի՞ հետ եք կապում:  -Հաշիվը 2-0 էր, տղաները ցանկանում էին հեշտությամբ ավարտել խաղը, բայց այդպես չի լինում... Պետք է մինչև վերջ պայքարել: Մենք այսօր շատ գոլային պահեր ունեինք, 2-0 հաշվի ժամանակ անհանգստանում էի, որ կարող է ինչ-որ պատահական գոլ ստացվել մրցակցի մոտ, ինչն էլ եղավ: Տղաները պետք է հասկանան, որ ֆուտբոլում հանգստանում են սուլոցից հետո: Այսպես ամեն խաղում լարվում ու նյարդայնանում ենք: Չեմ հասկանում, թե ինչու այդպես եղավ: Պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք: Տղաներից մի քանը վերջնամասում հոգնել էին: Այսօր փոխարինման մտցրի Սարգիս Շահինյանին, ով նոր է ապաքինվել վնասվածքից: Նա քիչ էր մարզվել, և ես գիտեի, որ իր լրիվ հնարավորություններով չի կարող խաղալ: Բայց հուսով ենք՝ առաջիկա խաղերում օգտակար կլինի մեզ, դրա համար էլ այսօր խաղաժամանակ հատկացրինք: http://www.vivaronews.am/tigran-gharabaghcyan-araratn-aysor-ochnchov-cher-zijum-gandzasar-kapanin
13.05.2017

«Ֆիորենտինայի» «վերածնունդը» և հաղթանակը «Լացիոյի» նկատմամբ 10 րոպեում (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիա, 36-րդ տուր «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտ, Ֆլորենցիա Մայիսի 13, 20։00 «Ֆիորենտինա» 3-2 «Լացիո» Գոլերը՝ 0-1՝ Բալդե 55՛, 1-1՝ Բաբակար 67՛, 2-1՝ Կալինիչ 73՛, 3-1՝ Լոմբարդի 76՛ ինքն., 3-2՝ Մուրջիա 81՛ Բալդեի գոլը. Բաբակարի գոլը. Կալինիչի գոլը. Լոմբարդիի ինքնագոլը. Մուրջիայի գոլը.
13.05.2017

Զինեդին Զիդանը մանրամասներ է հայտնել Գարեթ Բեյլի ապաքինումից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սևիլիայի» հետ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։ «Բեյլի դեպքում մենք հետևում ենք իրավիճակին ամեն օր։ Ես չգիտեմ, թե երբ նա պատրաստ կլինի խաղալու, բայց այս պահին նա չի մարզվում մեզ հետ»,-ասել է Զիդանը։ «Ռեալի» գլխավոր մարզիչը խոսել է նաև մրցաշրջանի վերջնամասի վերաբերյալ. «Մնացած բոլոր 4 խաղերը մեզ համար եզրափակիչներ են։ Մենք ավելի քան երբևէ մոտ ենք դուբլի։ Բայց առայժմ ոչինչ չենք հաղթել։ Այն, ինչին մենք այժմ հասել ենք, ամենօրյա աշխատանքի արդյունք է»։
13.05.2017

«Այաքսի» երկրպագուները փողով են ողողում փողոցային երաժիշտի պայուսակը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի շրջանակներում մեկնելով «Լիոնի» հետ պատասխան խաղին՝ «Այաքսի» երկրպագուները ցույց են տվել, թե ինչպես պետք է իրենց պահեն օրինակելի հյուր-երկրպագուները։ Բացի նրանից, որ ամստերդամցիները ոչ մի կոնֆլիկտ չեն ստեղծել, նրանք նաև հարստացրել են այս փողոցային երաժիշտին.
13.05.2017

Ուսման Դեմբելեն պատրաստ է տեղափոխվել իսպանական գրանդ

Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ հարձակվող Ուսման Դեմբելեն պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է AS-ը։ Կատալոնացիները Դեմբելեին ցանկանում էին ձեռք բերել դեռ նախորդ ամառ, սակայն երիտասարդ ֆուտբոլիստն այն ժամանակ ընտրեց «Բորուսիան»։ Սակայն, Տուխելի հնարավոր հրաժարականը այնքան էլ ֆուտբոլիստի սրտով չէ։ Դեմբելեն այժմ պատրաստ է տեղափոխվել կատալոնակա ակումբ և իր գործակալին խնդրել է կապ պահպանել «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսի հետ։ Տրանսֆերին կարող է խոչընդոտել միայն Դեմբելեի արժեքը։ Նախորդ ամառ «Բարսելոնան» կարող էր ֆուտբոլիստին ձեռք բերել 12 մլն եվրոյով, բայց այժմ նա կարժենա մոտ 3 անգամ թանկ։
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: