Daily Archives: May 12, 2017

12.05.2017

Նեյմար. «Ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում», դրա համար էլ երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը»

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հերքել է այն լուրերը, թե կարող է հեռանալ ակումբից կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կառլոս Ունսուեի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: «Ես ցանկանում եմ մնալ այստեղ, դրա համար էլ երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը: Գոհ եմ բոլորից, ովքեր աշխատում են այս ակումբում: Գոհ եմ իմ թիմակիցներից և ինձ այստեղ զգում եմ, ինչպես տանը: Ցավալի է, որ Լուիս Էնրիկեն լքում է ակումբը: Մենք միասին հիշարժան շատ պահեր ենք ունեցել: Ինձ դուր է գալիս նրա աշխատելաոճը, նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Լուիս Էնրիկեին լավագույնն ենք մաղթում և շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նա մեզ սովորեցրել է: Պետք է շարժվենք առաջ»,- ասել է բրազիլացին: http://www.vivaronews.am/neymar-yethe-vo%D6%82nsuen-mna-barselonayum-apa-es-kheranam-katalonakan-akumbic
12.05.2017

Խամեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության համար մնացել է միայն Պերեսի համաձայնությունը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Կոլումբիացին և նրա գործակալ Ժորժե Մենդեշը վերջերս հանդիպել են «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և դժգոհություն հայտնել ֆուտբոլիստի՝ թիմում ունեցած դերի հետ կապված: Պերեսին ներկայացվել է առաջարկը, որը Խամեսը ստացել է Անգլիայից: «Ռեալի» նախագահը Խամեսին և Մենդեշին հորդորել է սպասել մինչ մրցաշրջանի ավարտը, քանի որ թիմը լուրջ պայքար է մղում տիտղոսների համար, բայց 25-ամյա կիսապաշտպանն արդեն անձնական համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, պնդում է AS-ը՝ հղում կատարելով կոլումբիական RCN ռադիոկայանին: Գործարքի ձևակերպման համար մնում է միայն Ֆլորենտինո Պերեսի համաձայնությունը: Խամեսը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում հանդես է գալիս 2014 թվականից: Հիշեցնենք՝ ավելի վաղ կար տեղեկատվություն, որ «Ռեալի» կիսապաշտպաններից մյուսը՝ Գարեթ Բեյլը նույնպես մոտ է Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմ տեղափոխվելուն: http://www.vivaronews.am/the-independent-gareth-beyln-aravel-khan-mot-e-manchesther-yunaythed-teghaphoxvelun
12.05.2017

Հենրիխ Մխիթարյան. «Երբ երեխա էի, միայն երազել կարող էի եվրոպական մեծ եզրափակչում հայտնվելու մասին»

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ հաղթահարելով իսպանական «Սելտայի» արգելքը: Անգլիական թիմի մրցակիցը լինելու է հոլանդական «Այաքսը»: Մանկունյական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում այս առիթով գրառում է կատարել. «Երբ ես երեխա էի, միայն երազել կարող էի մի օր եվրոպական մեծ եզրափակչում հայտնվելու մասին: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին մեզ երեկ «Օլդ Թրաֆորդում»»,- գրել է նա: Մխիթարյանը հրապարակել է նաև ներքևում նշված լուսանկարը:
12.05.2017

Խեսե Ռոդրիգես. «Կփորձեմ գոլ խփել «Բարսելոնային», որպեսզի օգնեմ «Ռեալին» դառնալու չեմպիոն»

Մադրիդի «Ռեալի» նախկին և «Լաս-Պալմասի» ներկայիս հարձակվող Խեսե Ռոդրիգեսը խոսել է «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպումից իր սպասելիքների մասին: «Ես ցանկանում եմ գոլեր խփել յուրաքանչյուր խաղում: Չեմ թաքցնի՝ այս անգամ առանձնահատուկ ցանկություն ունեմ աչքի ընկնելու, որպեսզի օգնեմ «Ռեալին» դառնալու չեմպիոն: Սակայն իմ նպատակն է լավ խաղալ և օգնել թիմիս հաղթանակ տոնել: Ինչ վերաբերում է Մեսի-Սուարես-Նեյմար եռյակին, ապա նրանք հիանալի ֆուտբոլիստներ են: «Ռեալի» խաղացողները նույնպես շատ ուժեղ են, նույնիսկ նրանք, ովքեր մնում են պահեստայինների նստարանին: «Բարսելոնան» շատ լավ թիմ ունի, «Ռեալը»՝ նույնպես: Եթե ես ընտրություն կատարեի, ապա կնախընտրեի ուրիշների, ոչ թե Մեսիին, Սուարեսին և Նեյմարին: Նրանք փայլուն խաղացողներ են, բայց ես կընտրեի այլոց»,- ասել է Խեսեն:
12.05.2017

Լիոնել Մեսին խիստ դժգոհ է նրանից, թե ովքեր են «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդները

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին խիստ դժգոհ է եղել նրանից, որ իր անունը չի հայտնվել «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդների թվում, հաղորդում է Don Balon-ը: Ըստ France Football ամսագրի, որն էլ հանձնում է լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, 2017 թվականի արդյունքներով դրան արժանանալու հիմնական թեկնածուն Կրիշտիանու Ռոնալդուն է («Ռեալ Մադրիդ»), իսկ նրա մրցակիցներն են Անտուան Գրիզմանը («Ատլետիկո Մադրիդ»), Կիլիան Մբապեն («Մոնակո») և Ջիանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»): «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Մեսին կարծում է, որ նա մրցանակը հերթական անգամ ստանալու լավ հնարավորություն կունենար, եթե ընթացիկ մրցաշրջանում չլինեին Լուիս Էնրիկեի սխալները և այնպիսի ֆուտբոլիստների դժգույն ելույթները, ինչպիսիք են Ժերեմի Մատյոն, Անդրե Գոմեշը, Լյուկա Դինը, Ալեյշ Վիդալը և Պակո Ալկասերը:
12.05.2017

Պաշտոնական. «Յուվենտուսը» և «Բավարիան» հասան վերջնական համաձայնության

«Յուվենտուսը» ձեռք է բերել «Բավարիայից» պաշտպան Մեհդի Բենատիայի ամբողջական տրանսֆերը, հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: Մարոկացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «բյանկոներիների» կազմում սկսած նախորդ ամառվանից: Իտալական ակումբը հայտարարել է, որ մարոկկացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջիկա երկու տարիներին մյունխենցիներին է վճարելու 17 մլն եվրո: 30-ամյա խաղացողը լիարժեք պայմանագիր է ստորագրել «Յուվենտուսի» հետ՝ ուժի մեջ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Բենատիան «Ծեր Սինյորայի» կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ:
12.05.2017

The Independent. Գարեթ Բեյլն առավել քան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե «Արքայական» ակումբը համաձայնի բաց թողնելու նրան: Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով իսպանական ակումբում իր աղբյուրներին, Բեյլի՝ «Կարմիր սատանաների» տեղափոխությունն ավելի հավանական է, քան երբևէ եղել է նրա՝ «Ռեալում» հանդես գալու տարիներին: Միաժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուելսցու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի ընդունել: Պորտուգալացու համար առաջնային է մնում Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին հրավիրելու տարբերակը: Բեյլն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա վնասվածքների պատճառով բաց է թողել 27 խաղ:
12.05.2017

Հայ բասկետբոլիստները ԵՏՄ երկրներում չեն համարվի լեգիոներ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) այսօրվա նիստում որոշում է ընդունվել, որի համաձայն ընկերակցության անդամ երկրների մարզիկները չեն կարող համարվել լեգիոներներ: Հիշեցնենք, որ ԵվրԱզԷՍ-ի անդամներ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: ԵվրԱզԷՍ-ի այսօրվա նիստում որոշում է կայացվել, որ ընկերակցության անդամ երկրներում մարզիկների նկատմամբ գործող սահմանափակումները պետք է վերացվեն: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դեռեւս 2016 թվականի հունիսին դիմել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն` նշելով, որ հայ բասկետբոլիստները լուրջ խոչընդոտների են հանդիպում Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ գործում է լեգիոներների սահմանափակումներ: Նախարարությունը ֆեդերացիայի դիմումի հիման վրա դիմել էր ԵվրԱզԷՍ-ին: ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանն այս կապակցությամբ ֆեդերացիայի մամուլի քարտուղարությանն ասաց հետևյալը. «Մենք հետևողական կերպով աշխատել ենք այս ուղղությամբ, քանի որ ՀՀ քաղաքացիները չպետք է լեգիոներ համարվեն Ռուսաստանում, քանի որ ԵվրԱզԷՍ-ի օրենքներն ասում են, որ անդամ երկրների քաղաքացիներն ունեն աշխատանքային հավասար իրավունքներ: Չնայած դրան, մեր հավաքականի մի շարք խաղացողներ Ռուսաստանում շարունակում էին համարվել լեգիոներ եւ չէին կարողանում ակումբներ գտնել: Ի պատիվ ԵվրԱզԷՍ-ի, այց հարցը վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվեց, եղան մի շարք հանդիպումներ եւ հարցն այսօր ունեցել է դրական լուծում: Պետք է նշեմ, որ քննարկումներին ակտիվորեն մասնակցել է նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, քանի որ մենք առաջինն էինք, որ Հայաստանից բարձրացրել էինք այս խնդիրը եւ ջանք չէինք խնայել, որ այն դրական լուծում ստանա: Արգելքների վերացումից կշահեն ոչ միայն բասկետբոլիստները, այլ նաեւ մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները, քանի որ սահմանափակումներ կային ոչ միայն բասկետբոլում»:
12.05.2017

Հայտնի է՝ Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստի գոլը օգնեց իր թիմին նվաճել Եվրոպա լիգայի եզրափակչի ուղեգիր:
12.05.2017

Ինիեստա. «Ռեալը» և «Յուվենտուսը» արդարացի են հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Յուվենտուս»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման մասին և ընդգծել է, որ թիմերը արդարացի են հասել մրցաշարի այդ փուլ: «Երբ Չեմպիոնների լիգայից դուրս ես մնում, կորցնում ես դրա նկատմամբ հետաքրքրությունը: Բայց պետք է խոստովանեմ, որ «Ռեալը» և «Յուվենտուսը» արդարացի են հասել եզրափակիչ»: Իսպանացին խոսել է նաև խաղերի ընթացքում կրկնապատկերներ կիրառելու անհրաժեշտության մասին: «Պետք է շարունակել աշխատել այդ համակարգի վրա և կատարելագործել այն: Տեսնենք՝ ինչ առաջընթաց կգրանցի այն առաջիկա տարիներին: Կարևոր է այն, ինչ կարող է օգնել մարդկանց և ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհին: Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, այն ինչ ես տեսել եմ Լիոնել Մեսիի կատարմամբ, այլևս ոչ ոք չի արել: Նա կմնա առաջին համարը: Այս հարցի պատասխանը չի փոխվելու առաջիկա 5 տարիների ընթացքում»,-նշել է Ինիեստան:
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: