Daily Archives: May 11, 2017

11.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա». առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Ավարտվեց Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելտա» հանդիպման առաջին խաղակեսը:Առաջին խաղակեսի արդյունքում առջևում է մանկունիական ակումբը, թիմի կազում միակ գոլը հեղինակել է Մարուան Ֆելայինին 17-րդ րոպեին:
11.05.2017

Ֆելայինին առաջ է մղում «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելատա» հանդիպումը: Խաղի 17-րդ րոպեին հաշիվը բացում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մարուան Ֆելայինին:  
11.05.2017

Հայնտի է՝ որ երկրներն են հրավիրվել մասնակցելու 2019 թվականի Ամերիկայի գավաթին

Հայտնի է դարձել , թե որ երկրներն են մասնակցելու 2019 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Ինչպես հաղորդում է Globesporte-ն, խաղարկությանը հրավիրված մասնակից երկրներն են ԱՄՆ-ն, Մեքսիկան, Ճապոնիան, Չինաստանը, Պորտուգալիան և Իսպանիան: Գավաթին խաղարկության մասնակցության հրավեր ստանալու է 6 պետություն. երկուսը՝ Ասիայից, երկուսը՝ Ամերիկայից և ևս երկուսը՝ Եվրոպայից: Ասիայից մասնակից հրավիրելիս հաշվի են առնվելու տնտեսական գործոնները, Ամերիկայից հրավիրելիս ՝ խաղային որակները, իսկ Եվրոպայից հրավիրելու դեպքում հաշվի կառնեն քաղաքական գործոնները: Գավաթի խաղարկությանը ցանկանում են մասնակցել նաև Ավստրալիան և Հարավային Կորեան: Վերջնական որոշումը դեռ կայացված  չէ: 2020 թվականից Ամերիկայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա 4 տարին մեկ:
11.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա». Ուղիղ եթեր

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր Մայիսի 11, 23:05 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելտա» Ուղիղ հեռարձակումը կսկսվի խաղի մեկնարկից 1-2 րոպե առաջ:
11.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա». հայտնի են մեկնարկային կազմերը

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ փուլ, պատասխան հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելտա» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր Մեկնարկը՝ 23:05-ին Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Ռոմերո, Բլինդ, Դարմիան, Վալենսիա, Բայի, Մխիթարյան, Ֆելայինի, Պոգբա, Լինգարդ, Էրերա, Ռեշֆորդ «Սելտա»՝ Ալվարես, Մալյո, Կաբրալ, Ռոնկալյա, Ջոնի, Ռադոյա, Վաս, Պաբլո Էրնանդես, Ասպաս, Գվիդետի, Սիստո
11.05.2017

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

 Մադրիդի «Ատետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի պատրաստվում լքել ակումբը և ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Արգենտինացի մարզիչը ցանկանում է, որ մադրիդյան ակումբը ձեռք բերի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին կամ «Լեսթերի» Ջեմի Վարդիին: Բացի այդ Սիմեոնեն չի պատրաստվում թողնել, որ Անտուան Գրիզմանը հեռանա ակումբից: Եթե Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները չհամաձայնեն տեղափոխվել Մադրիդ, ապա Սիմեոնեն կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ում հանդես եկող Էդիսոն Կավանիին կամ էլ «Ռեալի» ֆուտբոլիստ Ալվարո Մորատային: Մորատային ձեռք բերելու համար Սիմեոնեն պետք է համաձայնի, որ Գրիզմանը տեղափոխվի «Ռեալ»: Արգենտինացի մարզիչը իր տրանսֆերային ծրագրերը կարող է իրականացնել, եթե Լոզանի դատարանը չեղարկի ակումբի տրանսֆերներ կատարելու արգելքը:
11.05.2017

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ետ վերադարձնել իր նախկին պաշտպան Մայքլ Քինին, որն այժմ հանդես է գալիս «Բարնլիում»: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մանկունիացիները հետևում են իրենց նախկին ֆուտբոլիստի խաղին և ցանկանում են վերադարձնել նրան «Օլդ Թրաֆորդ» ընթացիկ մրցաշրջանից հետո: 2015 թվականին «կարմիր սատանաները» Քինին վաճառել էին 2.5 մլն. ֆունտ ստերլինգով, իսկ այժմ նրա համար պատրաստում են 25 մլն. ֆուտն արժողությամբ առաջարկ: Այս ամենը զայրույթ է առաջացրել մանկունիացիների երկրպագուների մոտ: Ակումբի երկրպագուները կարծում են, որ ղեկավարությունը գործում է սխալ մարտավարությամբ, նախ ցածր գնով վաճառում է իր ֆուտբոլիստին, հետո շատ բարձր գնով ետ բերում նրան: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նման իրավիճակում հայտնվել է անցած ամռանը: 2012 թվականին մանկունիական ակումբը բաց է թողել Պոլ Պոգբային առանց նրա դիմաց գումար պահանջելու, իսկ անցած ամռանը գնել ֆրանսիացի կիսապաշտպանին 89 մլն. ֆունտով՝ կատարելով ֆուտբոլային աշխարհի ամենթանկ տրանսֆերը: «Կարմիր Սատանաների» նախկին պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Լիվերպուլը»:
11.05.2017

Մոուրինյո.«Եթե այս խաղը «Սելտայի» համար կարևոր է, ապա մեզ համար այն ամենակարևորն է պատմության մեջ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելտա» խաղի մասին և կիսվել իր  ակնկալիքներով: «Կարծում եմ, որ մեր ուժերն հավասար են: Այս խաղը «Սելտայի» համար ամենակարևորն է պատմության մեջ: Մեզ համար այն ավելի կարևոր է, չեմ ուզում հիշել ավելի կարևոր հանդիպումներ, այս պահին առաջնայինը այս խաղում հաղթելն է»- ասել է պորտուգալացի մասնագետը: «Մենք այժմ հավասար ենք, բայց շատ բան կախված է երկրպագուներից: «Չելսիի» հետ խաղում երկրպագուների աջակցությունը շատ մեծ էր, «Օլդ Թրաֆորդը» ահռելի ուժ էր տալիս ֆուտբոլիստներին, իսկ օրինակ «Անդերլեխտի» հետ խաղում նրանց աջակցությունը չէր զգացվում, հուսով եմ՝ երկրպագուները կհասկանան ինչքան կարևոր է մեզ համար նրան աջակցությունը: Կիսաեզրափակչից ավելի կարևոր մեկ խաղ կա, եզրափակիչն է, պետք է հասնել դրան»,- ավելացրել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելտա» խաղը կսկսվի այսօր ժամը 23:05-ին:
11.05.2017

Կազեմիրո. « Ռեալը» Վինիսիուսի կարիքն ունի»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորի՝ «արքայական» ակումբ հավանական տեղափոխության մասին: «Ես տեսել եմ Վինիսիուսի խաղը Բրազիլիայի մ-17 հավաքականի կազմում, նա հրաշալի ֆուտբոլիստ է, շատ տաղանդավոր: Մենք այդպիսի ֆուտբոլիստների կարիք շատ ունենք: Չգիտեմ՝ «Ռեալը» հասելէ համաձայնության, թե ոչ, բայց հիանալի կլինի նրա հետ խաղալը»- ասել է բրազիլացի կիսապաշտպանը: Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստը նախնական համաձայնության է եկել մադրիդյան ակումբի հետ՝ մերժելով «Բարսելոնայի» առաջարկը: «Ռեալը» նրա համար կվճարի 61 մլն. եվրո: 17-ամյա ֆուտբոլիստը Իսպանիա կտեղափոխվի միայն 2018 թվականի հուլիսին ՝ չափահաս դառնալուց հետո: Բրազիլացին խաղում է հարձակման գծի բոլոր 3 դիրքերում, սակայն նախընտրում է ձախը:
11.05.2017

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը մոտ է վերակազմավորմանը

Տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Զախարյանը Vivaronews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ֆեդերացիան հայտ է ներկայացրել միջազգային ֆեդերացիա՝ Հայաստանի հավաքականին Աշխարհի առաջնության թույլտվություն ստանալու համար: Ինչպես գիտենք, հավաքականը 2010թ. որակազրկվել էր: Որակազրկման ժամկետը արդեն լրացել է, ուստի հայտ է ներկայացվել մեր թիմի ելույթները վերականգնելու համար: Մեր հավաքականի վերակազմավորման հարցը քննարկման կդրվի մայիսի 17-22-ը կայանալիք միջազգային համաժողովի ընթացքում: Եթե հավաքականը ստանա անհրաժեշտ արտոնագիրը, ապա հնարավորության կստանա մասնակցել 2018 թվականի Աշխարհի առաջնությանը՝ երրորդ դիվիզիոնից:
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: