Daily Archives: May 10, 2017

10.05.2017

«Ատլետիկո» – «Ռեալ» ՝ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Ավարտվեց ՉԼ կիսաեզրափակիչ փուլի «Ատլետիկո»-«Ռեալ»  հանդիպման առաջին խաղակեսը: Հանդիպման 12-րդ րոպեին հաշիվը բացեց Սաուլ Նիգեսը, իսկ 16-րդ րոպեին Անտուան Գրիզմանը 11-մետրանոց հարվածով կրկնապատկեց այն: Խաղակեսի վերջում  Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Իսկո Ալարկոնը գրավեց Յան Օբլակի դարպասը: Սաուլ՝ 1-0 Գրիզման՝ 2-0 Իսկո՝ 2-1
10.05.2017

Սաուլի և Գրիզմանի գոլերը հույս են տալիս «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ատլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Խաղի 12-րդ րոպեին հաշիվը բացում է Սաուլ Նիգեսը, իսկ 16-րդ րոպեին այն կրկնապատկում է Անտուան Գրիզմանը:
10.05.2017

Հայտնի է Մեսիի պսակադրության ամսաթիվը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին և նրա հարսնացու Անտոնելա Ռոկուցոն որոշել են իրենց պսակադրության ամսաթիվը: Զույգը կամուսնանա հունիսի 30-ին Արգենտինայում: Պսակադրությունը տեղի կունենա Մեսիի և Անտոնելայի ծննդավայր Ռոսարիո քաղաքում, որտեղ էլ զույգը ծանոթացել է մանուկ հասակում: Մեսին և Անտոնելան արդեն 8 տարի է ապրում են միասին և որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները: Զույգն ունի 2 որդի՝ 5-ամյա Տյագոն և 2 տարեկան Մատեոն: Ավելի վաղ իսպանական մամուլում տարածվել էր, որ զույգը կամուսնանա հունիսի 24-ին: Այդ օրը Մեսին նշում է իր ծննդյան 30 ամյակը:
10.05.2017

Մխիթարյանը այսօրվա մարզմանը թիմից առանձին է մարզվել (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առանձին մարզում է անցկացրել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Սելտայի» հետ պատասխան խաղից առաջ: Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խորհուրդներ է տվել Հայաստանի հավաքականի ավագին թիմի համար կարևոր խաղից առաջ: Ակնկալվում է, որ Մխիթարյանը «Սելտայի» հետ պատասխան խաղը կսկսի մեկնարկային րոպեներից: Հայ ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի խաղերում «կարմիր սատանաների»  լավագույն ֆուտբոլիստն է: Վերջին 7 խաղերում Մխիթարյանը դարձել է 5 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Սելտա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում անգլիացիները նվազագույն հաշվով հաղթանակ տարան: Պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը՝ 23:05-ին  «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:
10.05.2017

«Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ փուլ, պատասխան հանդիպում «Ատլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» (առաջին խաղում ՝0-3) «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտ, Մադրիդ Մեկնարկը՝ 22:45-ին Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Ատլետիկո Մադրիդ»՝ Օբլակ, Խիմենես, Գոդին, Ֆելիպե Լուիս, Կոկե, Գրիզման, Կարասկո, Գաբի, Սավիչ, Սաուլ,Տորես «Ռեալ Մադրիդ»՝ Նավաս, Դանիլո, Ռամոս, Վարան, Ռոնալդու, Կրոս, Բենզեմա, Մարսելո, Կասեմիրո, Մոդրիչ, Իսկո:
10.05.2017

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» միացան «Բենֆիկայի» պաշտպանի համար պայքարին

«Բենֆիկայի» պաշտպան Նելսոն Կաբրալ Սեմեդուն շարունակում է գտնվել եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: Դեռ հունվարին 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին «Չելսին», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը»: Մարտին պաշտպանի ծառայություններով սկսեց հետաքրքրվել նաև Դորտմունդի «Բորուսիան»: Մրցաշրջանի ավարտին 23-ամյա պորտուգալացին հայտնվել է նաև 2 այլ եվրոպական գրանդի ՝ «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում: O Jogo-ն հաղորդում է, որ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և կրել Պեպ Գվարդիոլայի գլխավորած ակումբի մարզաշապիկը: Պորտուգալացու տրանսֆերային արժեքը կազմում է 14 մլն. եվրո: «Բենֆիկայի» հետ  ֆուտբոլիստի գործող  պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին:
10.05.2017

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

«Ալաշկերտի» կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրած սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը ամրապնդվել է մեր թիմի մեկնարկային կազմում և վերջին հանդիպումներում աչքի է ընկնում վստահ և հաջող գործողություններով: Ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում 26-ամյա ֆուտբոլիստը պատմել է Սերբիայի առաջնությունում անցկացրած տարիների, տեղի տաքարյուն երկրպագուների, Դանիայի առաջնություն տեղափոխվելու առաջացած տարբերակի, Հայաստանի չեմպիոնի կազմում իր պատվախնդիր նպատակների, կենտրոնական պաշտպանի կարևորագույն հատկությունների, Երևանում իր նախընտրած վայրերի, ինչպես նաև` հայերի և սերբերի ընդհանրությունների մասին: Դանիել, Սերբիայում դու խաղացել ես Բարձրագույն խմբի «Բորցա», «Ռադնիկ», ՕՖԿ, «Վոզդովաց» ակումբներում և մեծ փորձ ես կուտակել: «Պարտիզանի» դեմ հանդիպումներում դու մրցակցել ես նաև «Շիրակի» նախկին հարձակվող Ֆոֆանա Բեկոյի հետ: Պատմիր մեզ Սերբիայի Սուպերլիգայում անցկացրած ժամանակահատվածի մասին: -Սերբիայի Սուպերլիգան շատ ուժեղ և տեխնիկապես հագեցած մրցաշար է: Այնտեղ բավականին լուրջ մրցակցություն կա և որակյալ թիմեր են հանդես գալիս: Սերբիայում խաղալով, իրոք, մեծ փորձ եմ կուտակել: Երկու անգամ հանդիպել եմ Բեկոյի հետ խաղադաշտում, երբ մրցում էին «Պարտիզանն» ու «Վոզդովացը»: Մեկ խաղում մենք հաղթեցինք, իսկ մյուսում հաջողությունը մրցակցի կողմն էր: Նկարներից մեկում դու շրջապատված ես մառախուղով, որն առաջացել էր երկրպագուների նետած ճայթրուկների հետևանքով: Ո՞ր խաղում էր դա տեղի ունեցել և արդյո՞ք հաճախ են նման միջադեպեր տեղի ունենում Սերբիայում: -Դա տեղի էր ունեցել «Պարտիզանի» դեմ խաղում: Սերբիայում ֆանատները, և հատկապես «Պարտիզանի» ուլտրասները, շատ տաքարյուն են: Մենք հաղթում էինք 1-0 հաշվով և դա, իհարկե, դուր չէր գալիս բելգրադցիների երկրպագուներին, որոնք սկսեցին ճայթրուկներ նետել խաղադաշտ: Հարկադրված ընդմիջումից հետո «Պարտիզանը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթանակ տանել: Անցյալ ամառ դու մոտ էիր Դանիայի Բարձրագույն խմբի «Հորսենս» ակումբ տեղափոխվելուն: -Այո, «Հորսենսի» սկաուտները հետևել էին իմ խաղին «Պարտիզանի» և «Ցրվենա Զվեզդայի» դեմ հանդիպումներում ու հրավիրել էին փորձաշրջանի: Առաջին մարզումների ընթացքում ես լավ տպավորություն թողեցի և ակումբը պատրաստվում էր ինձ պայմանագիր առաջարկել: Ցավոք, հերթական մարզման ընթացքում ես վնասվածք ստացա, շարքից դուրս մնացի 1,5 ամսով և ստիպված էի վերադառնալ Սերբիա: Արդյո՞ք հրավիրվել ես Սերբիայի պատանեկան կամ երիտասարդական հավաքականներ: -Ոչ, սակայն փոխարենը հանդես եմ եկել Բելգրադի հավաքական թիմում, որտեղ շատ ուժեղ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս: Պատմի՛ր «Ալաշկերտում» քո մրցելույթների և մեր թիմում քո նպատակների մասին: -Սա արտասահմանում հանդես գալու իմ առաջին փորձն է: «Ալաշկերտը» հիանալի ակումբ է: Բոլորը շատ սիրալիր են: Սկզբնական շրջանում պետք էր ադապտացիա անցնել, ինչը ինձ հաջողվեց: Հիմա արդեն հարմարվել եմ և ներդնում եմ իմ ամբողջ ուժերը` թիմին օգուտ տալու համար: Իմ նպատակը «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն է: Այս պահի դրությամբ մենք մոտ ենք այդ նպատակին, սակայն առջևում մեզ 4 կարևոր հանդիպումներ են սպասում: Կարծում եմ, որ կարող ենք հաջողություններ արձանագրել նաև Եվրագավաթներում, քանի որ շատ լավ թիմ ունենք: «Ալաշկերտում» հավաքված են փորձառու ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել եվրոպական թիմերում և իրենց երկրների հավաքականներում: Կարո՞ղ ես համեմատել Հայաստանի առաջնությունը Սերբիայի Սուպերլիգայի հետ: -Հայաստանի առաջնությունը շատ մրցունակ մրցաշար է: Այստեղ ավելի արագ են խաղում, իսկ Սերբիայում ավելի շատ ուշադրություն են դարձնում տակտիկային: Որո՞նք են հիմնական որակները, որոնցով պետք է օժտված լինի կենտրոնական պաշտպանը: -Առաջին հերթին կենտրոնական պաշտպանը պետք է չկորցնի կենտրոնացվածությունը: Որովհետև այդ դիրքում ցանկացած սխալը կարող է վճռորոշ դառնալ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ստաբիլ և լավ խաղը կարող է մթագնվել մեկ դրվագի պատճառով: Կարևոր են նաև արագությունը և գլխով լավ խաղը: «Ալաշկերտի» այս մարտավարության շնորհիվ մենք հաջող ենք գործում պաշտպանութունում և, ասես, մեկ մեխանիզմ լինենք: Ինչպե՞ս ես քեզ զգում Երևանում: -Երևանը շատ գեղեցիկ քաղաք է: Այստեղ մենք հիանալի ժամանակ ենք անցկացնում: Մինչև Հայաստան տեղափոխվելը Երևանի և տեղի առաջնության մասին ինձ շատ լավ բաներ էին պատմել «Ալաշկերտի» նախկին սերբ ֆուտբոլիստներ Դուշկո Դուկիչը և Ալեքսանդր Տասիչը: Ի՞նչ տեղեր ես նախընտրում այցելել այստեղ: -Թիմակիցներիս հետ հաճախ զբոսնում ենք, այցելում Օպերայի շրջակայքում գտնվող սրճարաններ: Այցելել ենք Գառնի, լուսանկարվել ենք (ժպտում է): Ի՞նչ բառեր գիտես հայերեն: -«Ապրես» (ժպտում է), «Բարլուս Ձեզ», «Դալմա» (ծիծաղում է)...«Հանգիստ»: Դու միշտ ասում ես, որ հայերն ու սերբերը շատ ընդհանուր բաներ ունեն: -Մեր երկրները նմանատիպ պատմություն ունեն. Մենք միշտ ստիպված ենք եղել պայքարել ազատության համար: Այստեղ զգում եմ ինձ ինչպես տանը (ժպտում է): Բոլորը փորձում են օգնել քեզ, ինչ-որ բանով օգտակար լինել: «Ալաշկերտում» քո թիմակիցները հաճախ քեզ «Դոկտոր» են անվանում: Դա քո մականու՞նն է: -Ինձ այդպես են կոչում Հայաստանում (ծիծաղում է): Առաջինը ինձ այդպես կոչեց Ուրոշը: Իմ հաջող գործողություններից հետո նա ասում է. «Բրավո, դոկտոր» (ժպտում է): Դա կապված է նրա հետ, որ ես, ասես, «բժշկում եմ» խաղային դրվագները (ծիծաղում է): «Գանձասար-Կապանի» դեմ խաղում «Ալաշկերտին» աջակցում էր նորաստեղծ ֆան-ակումբը: Ի՞նչ նշանակություն ուներ այդ աջակցությունը քեզ համար: -Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին: Շատ հաճելի է, երբ դու նայում ես տրիբունային և տեսնում, որ երկրպագուները թիմի հետ են: Նրանց աջակցությունը շատ կարևոր է մեզ համար:
10.05.2017

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». Հավանական մեկնարկային կազմեր

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ». Հավանական մեկնարկային կազմեր ` ըստ Tuttosport-ի:
10.05.2017

Ինչպես էին «Յուվենտուսի» ֆուտբոլիստները նշում իրենց հաղթանակը (տեսանյութ)

10.05.2017

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: «Ալաշկերտ» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա մայիսի 13-ին, ժամը 17:00-ին: Նույն օրը և նույն ժամին տեղի կունենա նաև «Արարատ» - «Գանձասար-Կապան» մրցավեճը: Հաջորդ օրը՝ մայիսի 14-ին, Գյումրիում տուրի վերջին խաղն են անցկացնելու «Շիրակը» և «Բանանցը»: http://www.vivaronews.am/articles/alashkerti-rekordayin-cucanishnern-u-vbeymari%D5%9D-osku-arzhekh-unecogh-inkhnagoleh-10-phast%D5%9D-26-rd-turi-handipumneric
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: