Daily Archives: May 9, 2017

09.05.2017

«Յուվենտուս» – «Մոնակո». Դանի Ալվեսը դառնում է հրաշալի գոլի հեղինակ (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Յուվենտուս» – «Մոնակո» պատասխան հանդիպումը: Իտալական թիմն առաջին մրցավեճում հաղթել է 2-0 հաշվով: 45-րդ րոպեին Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կրկնապատկել է հաշիվը: Հիանալի գոլ է հեղինակել Դանի Ալվեսը: http://www.vivaronews.am/yuventus-monako-mario-manjukichi-goli-shnorhiv-yuven-mek-otkhov-ezraphakchum-e-tesanyuth
09.05.2017

Գարեթ Բեյլ. «Ռեալը» Չեմպիոնների լիգայում դեռ չի բացահայտել իր բոլոր խաղաքարտերը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը գնահատել է «Արքայական» ակումբի՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում երկրորդ տարին անընդմեջ հաղթելու հնարավորությունը: «Մենք Չեմպիոնների լիգայում դեռ չենք բացահայտել մեր բոլոր խաղաքարտերը, մեր ձեռքերում դեռ մնացել են հաղթաթղթեր: Մենք հաղթական ենք տրամադրված և ցանկանում ենք չեմպիոնության հասնել նաև Լա Լիգայում: «Ռեալը» լավ ֆուտբոլ է ցուցադրում և յուրաքանչյուր իրավիճակին արձագանքում է ճիշտ ժամանակին: Մեր թիմը միշտ վստահություն ունի, որ իր ուժերի սահմաններում է հաղթելու բոլոր մրցակիցներին, նույնիսկ եթե դա հեշտ չէ: Բավականին դժվար է դուրս գալ ՉԼ եզրափակիչ և այնտեղ հաղթանակ տոնել:  Դա ծանր մրցակցություն է լինելու, մեր ճանապարհին դեռ կլինեն վերելքներ և վայրէջքներ, բայց կարծում եմ՝ հաղթելը մեր ուժերի սահմաններում է»,- ասել է Բեյլը:
09.05.2017

«Յուվենտուս» – «Մոնակո». Մարիո Մանջուկիչի գոլի շնորհիվ «Յուվեն» մեկ ոտքով եզրափակչում է (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Յուվենտուս» - «Մոնակո» պատասխան հանդիպումը: Իտալական թիմն առաջին մրցավեճում հաղթել է 2-0 հաշվով: Թուրինյան ակումբը 33-րդ րոպեին բացեց հաշիվը: Դանի Ալվեսի փոխանցումից հետո հաջողության հասավ Մարիո Մանջուկիչը: http://www.vivaronews.am/yuventus-monako-meknarkayin-kazmer-ughigh-herardzakum-tesanyuth
09.05.2017

Ջիանլուիջի Բուֆոնն իր ցուցանիշով մտավ եվրագավաթների պատմության մեջ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը «Մոնակոյի» հետ այսօրվա մրցավեճում անցկացնում է եվրագավաթներում իր 150-րդ հանդիպումը: Իտալացի լեգենդար ֆուտբոլիստը դարձել է պատմության մեջ 10-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է հատել այդքան խաղի սահմանագիծը: 39-ամյա Բուֆոնից հետո իտալացի ֆուտբոլիստներից եվրագավաթներում ավելի շատ հանդիպումների է մասնակցել միայն «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինին (174 խաղ), իսկ ռեկորդակիրն իսպանացի Իկեր Կասիլյասն է (175 հանդիպում): http://www.vivaronews.am/yuventus-monako-meknarkayin-kazmer-ughigh-herardzakum-tesanyuth
09.05.2017

«Յուվենտուս» – «Մոնակո». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ փուլ, պատասխան խաղ «Յուվենտուս» - «Մոնակո» Առաջին մրցավեճում՝ «Մոնակո» 0-2 «Յուվենտուս» Մեկնարկը՝ 22:45-ին «Յուվենտուս Սթեդիում», Թուրին Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Յուվենտուս». Բուֆոն, Կյելինի, Պյանիչ, Խեդիրա, Հիգուային, Սանդրո, Բարցալյի, Մանջուկիչ, Բոնուչի, Դիբալա, Ալվես: «Մոնակո». Սուբաշիչ, Դիրար, Ջեմերսոն, Մոուտինյո, Ֆալկաո, Բերնարդո Սիլվա, Բակայոկո, Սիդիբե, Ռագի, Գլիկ, Մբապե:
09.05.2017

Նեյմարը ցուցադրել է իր նոր դաջվածքը (լուսանկար)

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ցուցադրել է իր նոր դաջվածքն՝ արված աջ ձեռքին: Այն նվիրված է իր որդի Դավիդ Լուկեին: Երեխան 5 տարեկան է, և նա համարվում է բրազիլացի ֆուտբոլիստի առայժմ միակ զավակը: Որդին ծնվել է, երբ Նեյմարն ամուսնացած էր Կարոլինա Դանտասի հետ: Վերջինս և ֆուտբոլիստը հետագայում ընդհատել են հարաբերությունները: Նեյմարն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 10 գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:
09.05.2017

Ուեսլի Սնեյդերը շլացուցիչ գոլ է հեղինակել Թուրքիայում (տեսանյութ)

Թուրքիայի առաջնության 30-րդ տուրում «Գալաթասարայն» անսպասելի պարտություն է կրել «Կասիմփաշայից»՝ զիջելով 1-3 հաշվով: Ընդ որում, ստամբուլյան ակումբը միակ պատասխան գոլը խփել է մրցավարի ավելացրած 1-ին րոպեին: Հեռահար հրաշալի հարվածով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 2010թ. հաղթող, 2010թ. աշխարհի փոխչեմպիոն Ուեսլի Սնեյդերը:
09.05.2017

Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու է խփած գոլերից հետո ծալում ձեռքերը

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու է ամեն անգամ գոլի հեղինակ դառնալուց հետո կանգ առնում և ծալում ձեռքերը: «Փաստացի, գոլերն այդ կերպ տոնելն իմ մտահղացումը չէ, այլ՝ 11-ամյա եղբորինս: Նրա մոտ է հղացել այդ գաղափարը, երբ միասին խաղում էինք Playstation»,- ասել է Մբապեն: 18-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման և դարձել է 14 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: Մբապեի հաշվին նաև 5 գոլ է գրանցված Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում անցկացրած 8 մրցավեճում:
09.05.2017

Նոբել Առուստամյան. «Մխիթարյանն այս մրցաշրջանում «Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն է»

«Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի ելույթների մասին՝ նրան համարելով մանկունյական թիմի լավագույն ֆուտբոլիստն այս մրցաշրջանում: «Հպարտ եմ, որ անձամբ ծանոթ եմ Հենրիխի հետ: Ես նրա հետ հաճախ եմ շփվում: «Մանչեսթեր Յունայթեդի» բախտը բերել է, որ Մխիթարյանը խաղում է այնտեղ: Նա մարդ է, ով սիրահարված է ֆուտբոլին և միայնակ է հասել բոլոր հաջողություններին: Հենրիխը մեծ ցանկություն ուներ խաղալու Անգլիայում, այլապես ամռանը կտեղափոխվեր բարձրակարգ այլ առաջնություն: Նա այլ երկրներից բազմաթիվ առաջարկներ է ունեցել: Նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ ուզում էր բոլորին ապացուցել, որ պատրաստ է օգնելու թիմին: Չեմ հասկանում, թե նա ինչու է հաճախ քննադատության արժանանում: Կարծում եմ՝ նա լավագույնն է «Յունայթեդում» իր ցուցադրած խաղով: Այո, կարող ենք առանձնացնել նաև Դե Խեային, ով վաղուց է Մանչեսթերում: Բայց սա իմ գուցե ոչ օբյեկտիվ կարծիքն է՝ Մխիթարյանն այս մրցաշրջանում լավագույն ֆուտբոլիստն է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ինչ վերաբերում է ապագային, ապա Հենրիխը շատ երջանիկ է Մանչեսթերում: Այնտեղ խաղալը նրա մանկության երազանքն է եղել, որն իրականացրել է: Կարծում եմ՝ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում կբարելավի իր խաղը: Չեմ կարող վստահորեն ասել՝ ովքե՞ր ամռանը կտեղափոխվեն Մոուրինյոյի թիմ, բայց վստահեցնում եմ՝ Մխիթարյանը մնալու է այնտեղ, այլ ոչ թե հայտնվելու է, օրինակ, իմ սիրելի ակումբում՝ «Յուվենտուսում»»,- ասել է Առուստամյանը:
09.05.2017

Հայաստանի Մ-19 հավաքականն ավելացրած ժամանակի վերջին րոպեին հաղթել է Կիպրոսի ընտրանուն

Մայիսի 9-ին Կիպրոսում կայացավ Կիպրոսի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Առաջին խաղակեսում մեր թիմի կազմում հաշիվը բացեց Արմեն Նահապետյանը, սակայն կիպրոսցիները կարողացան հավասարեցնել այն։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով։ Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ունեին գոլ խփելու հնարավորություններ, սակայն վերջիվերջո հաջողության հասան մեր ֆուտբոլիստները։ Փոխարինման մտած Աբրահամ Պորտուգալյանը մրցավարի ավելացրած ժամանակի վերջին րոպեին հաղթանակ պարգևեց մեր թիմին՝ 2-1 հաշվով։ Այս 2 թիմերի միջև ևս մեկ հանդիպում կկայանա մայիսի 11-ին։ Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12․ Նիկոլաոս Մելիքյան 2․ Հրաչյա Գեղամյան 3․ Էրիկ Ղարիբյան 4․ Ալբերտ Խաչումյան 6․ Էրիկ Վարդանյան 7․ Կարեն Մելքոնյան 8․ Միհրան Պետրոսյան 10․ Արմեն Նահապետյան 11․ Հովհաննես Հարությունյան (ա) 15․ Արթուր Խաչատրյան 18․ Վահան Բիչախչյան Պահեստայիններ՝ 1․ Խաչատուր Մանուկյան 9․ Ռաֆիկ Մելիքյան 14․ Միխայիլ Մուրադյան 16․ Վիգեն Կարապետյան 17․ Արման Ասիլյան 19․ Լևոն Ղարիբյան 21․ Արսեն Սադոյան 22․ Աբրահամ Պորտուգալյան 23․ Դավիթ Նալբանդյան Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: