Daily Archives: May 8, 2017

08.05.2017

Express. Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել Անգլիա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել Անգլիա, հաղորդումէ Daily Express-ը: 24-ամյա հարձակվողը համաձայնել է հաջորդ մրցաշրջանից խաղալ անգլիական «Չելսիում», քանի որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նրան բավականաչափ խաղաժամանակ չի տրամադրում: Իսպանացի ֆուտբոլիստը խաղերի մեծամասնությունն անցկացնում է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս գալիս այն ժամանակ, երբ Զիդանը որոշում է հանգիստ տալ Կարիմ Բենզեմային: Express-ի հաղորդմամբ, Մորատան արդեն բնակարան է փնտրում Լոնդոնում և պատրաստվում է տեղափոխվել  մրցաշրջանի ավարտից հետո: Իսպանացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է  «Ռեալի» 40 խաղերին, դարձել 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:  
08.05.2017

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

Ինչպես հաղորդում է Corriere della Sport-ը, Անտոնիո Կոնտեն կամ Դիեգո Սիմեոնեն կարող են հաջորդ մրցաշրջանում գլխավորել իտալական  «Ինտերը»: Ակումբի ղեկավարությունը պատրաստվում է նոր մարզիչ հրավիրել  հաջորդ մրցաշրջանում: Գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն: «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է նոր գլխավոր մարզչին վճարել տարեկան 15 մլն. եվրո: Ակումբի առաջնային խնդիրը կլինի հաջորդ տարի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Եթե Կոնտեն ու Սիմեոնեն հրաժարվեն, «Ինտերը»  գլխավոր մարզչի պաշտոնը կառաջարկի Լուչանո Սպալետիին, որն այժմ գլխավորում է «Ռոման»:
08.05.2017

Ալեգրի. «ՉԼ եզրափակչից մեզ բաժանում է ընդամենը 90 րոպե»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Յուվենտուս» - «Մոնակո» խաղի սպասելիքների մասին: «Ֆրանսիացիները այլևս կորցնելու բան չունեն, նրանք կարող են հարձակվողական ոճի ֆուտբոլ խաղալ, որը մեզ համար դժվարություններ կստեղծի: Նրանք շատ ուժեղ հարձակման գիծ ունեն, մենք պետք է զգույշ լինենք:Մենք պետք է ագրեսիվ խաղ ցուցադրենք, կարծում եմ ավելի լավ կարող ենք խաղալ քան Մոնակոյում, այնտեղ մենք մի քանի սխալներ ունեինք»,- ասել է Ալեգրին: «Թիմն այժմ հիանալի մարզավիճակում է, պետք է սառնարյուն լինենք: Շատ լարված դիմակայություն է մեզ սպասվում: Առաջին խաղի արդյունքը դեռ ոչինչ չի ասում, մենք պետք է «Մոնակոյին» պրեսինգի ենթարկենք և  գոլեր բաց չթողնենք, եզրափակչից մեզ ընդամենը 90 րոպե է բաժանում»,- հավելել է իտալացի մասնագետը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Մոնակո» - «Յուվենտուս» խաղը ավարտվել էր իտալացիների հաղթանակով ՝ 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը՝ 22:45-ին:
08.05.2017

Միհրան Հարությունյանի նոր լուսանկարը Պոլ Պոգբայի հետ (լուսանկար)

Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Արսենալ» 2 - 0 «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին ներկա գտնվելու համար Լոնդոնում գտնվող Միհրան Հարությունյանը Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպելուց բացի ծանոթացել է նաև մանկունիացիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, ինչի մասին հայտնել էր ըմբիշի ընտրյալը: Այսօր Միհրանն ինքն է Պոգբայի հետ լուսանկար տեղադրել Ինստագրամի իր էջում հետևյալ մակագրությամբ. «Իմ նոր օգնականը, ինչպես նաև ֆուտբոլի պատմության մեջ ամենթանկ տրանսֆերը՝ Պոլ Պոգբան»:   Мой новый спарринг партнёр, а так же самый дорогой трансфер в истории футбола @paulpogba My new sparring partner and the most expensive transfer ever made in the history of football @paulpogba #maestro_migran #migranarutyunyan @ufc @manchesterunited #mufc #soccer #football #manu #manutd #pogba Публикация от Migran Arutyunyan (@maestro_migran) Май 8 2017 в 10:30 PDT
08.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» միանում է «Սանդերլենդի» դարպասապահի համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Սանդերլենդի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի համար պայքարին, հաղորդում է Bleacher Report-ը: Անգլիական պարբերականի տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է մրցել «Մանչեսթեր Սիթիի» հետ  երիտասարդ դարպասապահի համար: Պիկֆորդը դիտարկվում է որպես մանկունիացիների դարպասապահ Դավիդ դե Խեայի փոխարինող, որն ամռանը պատրաստվում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» : «Սանդերլենդի» ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել 23-ամյա դարպասապահին, որն այս մրցաշրջանում հրաշալի հանդիպումներ է անցկացնում և արդեն փրկել է թիմին մի քանի պարտությունից: Պիկֆորդին արդեն զգուշացրել են, որ ընտրի այնպիսի ակումբ, որտեղ ստիպված չի լինի նստել պահեստայինների նստարանին: Պիկֆորդի համար պայքարի մեջ են նաև «Արսենալը», «Լիվերպուլը», «Էվերթոնը» և «Վեսթ Հեմը»:
08.05.2017

«Արարատը» դուրս է եկել Մոսկվայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

Մոսկվայի «Արարատը» դուրս է եկել Ռուսաստանի մայրաքաղաքի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլ: Թիմը 1/16 եզրափակչում 3-1 հաշվով առավելության է հասել Մոսկվայի «Երիտասարդական ֆուտբոլային դպրոցի» («ՖՇՄ») թիմի նկատմամբ: Վերջինիս կազմում հաշիվը բացել է Արտյոմ Շենդրիկը, իսկ «Արարատից» 11-մետրանոցով հաշիվը հավասարեցրել է Արտակ Ալեքսանյանը: Հաղթական գոլն էլ հեղինակել է Սերգեյ Եֆիմովը: Հավելենք, որ «Արարատը» 76-րդ րոպեից հանդես է եկել 10 հոգով, քանի որ կարմիր քարտ էր ստացել Եվգենի Տյուկալովը:  
08.05.2017

Ագուերոն չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն չի պատրաստվում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկացնում է Goal.com-ը: Ավելի վաղ տեղեկություններ էին պտտվում, որ արգենտինացի ֆուտբոլիստը կարող է համալրել Ժոզե Մոուրինյոյի թիմի շարքերը: Ընդ որում, չի բացառվում, որ Ագուերոն կարող է լքել «քաղաքաբնակների» կազմը: Այս մրցաշրջանի ավարտին հարձակվողը կհանդիպի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային և կքննարկի իր ապագան:
08.05.2017

Բալոտելին կարող է տեղափոխվել Իսպանիա

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է տեղափոխվել Իսպանիա: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Լաս Պալմասը» բանակցություններ է վարում իտալացի խաղացողի հետ: Իսպանական ակումբը պատրաստ է 1 տարվա պայմանագիր առաջարկել Բալոտելիին՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը: Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում 26-ամյա հարձակվողը 27 հանդիպում է անցկացրել՝ իր հաշվին գրանցելով 17 գոլ և 1 գոլային փոխանցում:
08.05.2017

Հայտնի է՝ ով կսպասարկի «Ատլետիկո»- «Ռեալ» հանդիպումը

Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Ատլետիկո»- «Ռեալ» պատասխան հանդիպումը կսպասարկի թուրքական մրցավարական անձնակազմը՝  Ժյունեյթ Չաքիրի գլխավորությամբ: Նրան կօգնեն Բահատին Դուրանը և Տարիք Էնգյունը: Պահեստային մրցավարները կլինեն Բարիշ Շիմշեկը և Ալի Պալաբիյկը: Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել է Զինեդին Զիդանի թիմի վստահ հաղթանակով (3-0):
08.05.2017

Տեո Էրնանդեսը բուժզննում է անցել «Ռեալում»

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Տեո Էրնանդեսը, որը ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ալավեսում», բուժզննում է անցել «Ռեալի» համար: Abola-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի տեղափոխությունը «արքայական» ակումբին կարժենա 24 մլն. եվրո: 19-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նշված է հրաժագնի հենց այդ չափը: Վերջին անգամ Էրնանդեսի տրանսֆերը փորձում էր ձեռք բերել  «Բարսելոնան», սակայն ֆուտբոլիստը ընտրել է  «սերուցքայիններին»: Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսացին 31 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման:  
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: