Daily Archives: May 7, 2017

07.05.2017

Դիեգո Մարադոնան դարձել է Մարկոս Պիզելիի նախկին թիմի գլխավոր մարզիչը (լուսանկար)

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, երկրի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան վերադարձել է մարզչական աշխատանքին: 56-ամյա լատինաամերիկացին գլխավորել է ԱՄԷ-ի «Ալ-Ֆուջեյրա» ակումբը, որը հանդես է գալիս երկրի 2-րդ դիվիզիոնի առաջնությունում: Մարադոնան այդ ակումբի հետ մեկամյա պայմանագիր է կնքել: Նշենք, որ 2016 թվականի հուլիսից մինչև այս տարվա հունվար «Ալ-Ֆուջեյրայի» կազմում հանդես է եկել նաև Մարկոս Պիզելին, ով այժմ պաշտպանում է հունական «Քսանտիի» մարզական պատիվը: Հավելենք՝ Մարադոնան 2011-2012թթ. արդեն աշխատել է ԱՄԷ-ում, երբ կատարում էր «Ալ-Վասլի» գլխավոր մարզչի պարտականությունը: http://www.vivaronews.am/articles/tigran-barseghyani-herthakan-phaylun-eluytheh-vardareh%D5%9D-makedoniayi-chempion-gevgeozyani-golayin-phoxancumeh-orva-glxavor-lureri-khronikoneh-tesanyuth
07.05.2017

Մոուրինյո. «Եվրոպայի լիգայում հաղթելն ավելի կարևոր է, քան լավագույն քառյակում հայտնվելը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալից» կրած պարտությունից հետո (0-2) մեկնաբանել է գրանցված արդյունքը: «Արդյունքը շատ հիասթափեցնող է, նույնը կարող եմ ասել նաև թիմի ելույթի մասին: Առանձին ֆուտբոլիստներ իրենց լավ դրսևորեցին: Այսօր խաղաց Ուեյն Ռունին: Առաջին կեսում նա հաջողության հասնելու լավ պահ ունեցավ, նրան պարզապես պետք է գոլ խփել: Պոգբան չխաղաց, Ռեշֆորդը մասնակցեց մի քանի րոպեի: Իհարկե, մենք գիտակցում էինք, որ չենք խաղում ամբողջ ներուժով: Մենք փորձելու ենք հաղթել Եվրոպայի լիգայում: Դա ավելի կարևոր է, քան լավագույն քառյակում հայտնվելը: Թիմի որոշ ֆուտբոլիստների այսօր հանգիստ էր պետք»,- ասել է Մոուրինյոն: http://www.vivaronews.am/manchesther-yunaythedi-futbolistneri-gnahatakannern%D5%9D-arsenali-dem-xaghum
07.05.2017

«Սպարտակը» 16 տարվա դադարից հետո հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն

Մոսկվայի «Սպարտակը» 2001 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի չեմպիոն է հռչակվել այն բանից հետո, երբ «Զենիթը» Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում պարտվել է «Թերեքին»: Սանկտ-Պետերբուրգում կայացած մրցավեճում Գրոզնիի թիմը հաղթանակ է տոնել 1-0 հաշվով: «Զենիթը» (52 միավոր) չկարողացավ գերազանցել «ԲԿՄԱ»-ին, որը 53 միավորով 2-րդ հորիզոնականում է: Թիմերից և ոչ ոք այլևս չի կարող հասնել «Սպարտակին», որի ակտիվում գրանցված է 63 միավոր: «Բանակայինները» տիտղոսը նվաճելու տեսական շանսերը կորցրել էին դեռ երեկ, այսօր նրանց միացավ նաև «Զենիթը»: «Սպարտակն» իր պատմության մեջ 10-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն: Ակումբը մինչ այդ լավագույնն է ճանաչվել 1992, 1993, 1994, 1996, 1997, 1998, 1999, 2000 և 2001 թվականներին: Ռուսաստանի չեմպիոն 6 անգամ դարձել է «ԲԿՄԱ»-ն, 4 անգամ՝ «Զենիթը», 2-ական անգամ էլ տիտղոսին տիրել են «Լոկոմոտիվն» ու «Ռուբինը»: Եվս մեկ մրցաշրջանում չեմպիոնության է հասել «Սպարտակ-Ալանիան»:
07.05.2017

«Միլան» – «Ռոմա». Թիմերի մեկնարկային կազմերը

Ա Սերիա, 35-րդ տուր «Միլան» - «Ռոմա» Մեկնարկը՝ 22:45-ին Սան Սիրո» մարզադաշտ, Միլան Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Միլան». Դոնարումա, Դե Շիլյո, Սապատա, Պալետա, Վանգիոնի, Պասալիչ, Սոսա, Մատի Ֆերնանդես, Սուսո, Լապադուլա, Դեուլոֆեու: «Ռոմա». Շեսնի, Էմերսոն, Մանոլաս, Ֆասիո, Ժեզուշ, Դե Ռոսի, Պարեդես, Սալահ, Նաինգոլան, Պերոտի, Ջեկո:
07.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների գնահատականներն՝ «Արսենալի» դեմ խաղում

Ինչպես արդեն հայտնել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն է կրել «Արսենալից»: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 61-րդ րոպեին: Manchester Evening News-ն, ավանդույթի համաձայն, 10 բալանոց համակարգով գնահատել է մանկունյական թիմի ֆուտբոլիստներին: Մխիթարյանը ստացել է 5 գնահատականը: Կայքը նրա ելույթի վերաբերյալ գրել է. «Ստիպված էր հաճախակի փոխհատուցել Դարմիանի կոպիտ սխալները պաշտպանությունում, բայց Օքսլեյդ-Չեմբերլենը շատ արագ էր Հենրիխի համար: Փորձում էր խաղն իր վրա վերցնել, բայց, մեղմ ասած, չէր ստացվում»: 5 գնահատականն են ստացել նաև Քրիս Սմոլինգը, Անդեր Էրերան, Մայքլ Քարիկը և Խուան Մատան, իսկ ամենացածր՝ 4 բալով են գնահատվել Ուեյն Ռունին, Ֆիլ Ջոնսը և Մատեո Դարմիանը: Ամենաբարձր՝ 7 գնահատականն են ստացել Դավիդ դե Խեան և Աքսել Տուանզեբեն: The Sun-ը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստներից 10-ին տվել է 6 գնահատականը: Հետաքրքիր է, որ միայն դարպասապահ Դե Խեան է ստացել ամենացածր՝ 5 գնահատականը: Daily Mail-ը Մխիթարյանի ելույթը գնահատել է ավելի ցածր՝ 5 բալով: Ընդ որում, դա ամենացածր բալն է «Յունայթեդի» ֆուտբոլիստների շրջանում, որը ստացել է նաև Անտոնի Մարսիալը: 5,5 գնահատականն է ստացել Ռունին, 6՝ Դե Խեան, Ջոնսը, Սմոլինգը, Քարիկը և Մատան, 6,5՝ Տուանզեբեն, Դարմիանը և Էրերան: http://www.vivaronews.am/arsenaleh-verj-drec-yunaythedi-25-xaghya-anparteli-sharkhin-mxitharyaneh-phoxarinvec-erkrord-kesum-tesanyuth
07.05.2017

«Վարդարը» ջախջախել է մրցակցին. Տիգրան Բարսեղյանը՝ գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ

Մակեդոնիայի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ 6-0 հաշվով ջախջախել է «Մակեդոնիա ՖԱ»-ին: Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը 66-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 53-րդ րոպեին՝ գրանցել գոլային փոխանցում: Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին: Սա Տիգրան Բարսեղյանի՝ «Վարդարի» կազմում բոլոր մրցաշարերում 16-րդ հանդիպումն էր, որի ընթացքում նա 5 գոլի հեղինակ է դարձել: Մեր ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վնասվածքի պատճառով չի հայտնվել հայտացուցակում, իսկ «Մակեդոնիա ՖԱ»-ից Տիգրան Կանդիկյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Վարդարն» առաջնության առաջատարն է, իսկ «Մակեդոնիա ՖԱ»-ն ընթանում է վերջին տեղում:
07.05.2017

«Արսենալը» վերջ դրեց «Յունայթեդի» 25-խաղյա անպարտելի շարքին, Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսում (տեսանյութ)

Պրեմիեր լիգա, 36-րդ տուր «Արսենալ» 2-0 «Մանչեսթեր Յունայթեդ» Գոլերը՝ 1-0 Ջակա 54՛, 2-0 Ուելբեք 57՛ «Էմիրեյթս» մարզադաշտ, Լոնդոն «Արսենալը» վաստակեց 63 միավոր և ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 65 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը: Պետք է նշել, որ «զինագործները» մանկունյական թիմի համեմատ մեկ խաղ պակաս են անցկացրել: Ժոզե Մոուրինյոյի թիմը մինչ այս պարտությունն Անգլիայի Պրեմիեր լիգայում չէր պարտվել 25 հանդիպում անընդմեջ: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 61-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով Ջեյսի Լինգարդին:
07.05.2017

Թիերի Անրին նշել է այն միակ ակումբը, որտեղ կցանկանար խաղալ կարիերայի վերսկսման դեպքում

«Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին, ով հանդես է եկել նաև «Մոնակոյում», «Յուվենտուսում», «Բարսելոնայում» և «Նյու-Յորք Ռեդ Բուլզում», նշել է այն ակումբի անունը, որտեղ կցանկանար ելույթ ունենալ, եթե կարիերան վերսկսելու հնարավորություն ունենար: «Երեխաներից մեկը մի անգամ հարցրեց ինձ, որ եթե ես որոշեի վերադառնալ խաղադաշտ, ապա որտե՞ղ հանդես կգայի՝ իմ նախկին ակումբներից զատ: Ես միանգամից պատասխանեցի՝ «Լիվերպուլ»: Ես սիրում եմ «Էնֆիլդ» մարզադաշտի մթնոլորտը: Դա անհավանական է: Ես խաղացել եմ նաև ավելի տարողունակ մարզադաշտերում, բայց դրանցից ոչ մեկն ինձ համար համեմատելի չէ «Լիվերպուլի» մարզադաշտի հետ: Ինձ շատ էր դուր գալիս դուրս գալ նրանց հանդերձարանից, տեսնել բազմաթիվ երկրպագուների և լսել, թե ինչպես է ամբողջ մարզադաշտը կատարում You'll Never Walk Alone-ը: Դա գոնե մեկ անգամ վայելելը բավական է ամբողջ կյանքի համար»,- ասել է Անրին:
07.05.2017

«Նյուքասլը» վերադառնում է Պրեմիեր լիգա

  «Նյուքասլը» հաղթել է Անգլիայի չեմպիոնշիփը: Ռաֆայել Բենիտեսի սաները  առաջնության վերջին տուրում  3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Բարնլիի» դարպասը, իսկ «Բրայթոնը» ոչ ոքի խաղաց «Ասթոն Վիլայի» հետ: Թիմը 46 տուրի արդյունքում վաստակել է 94 միավոր և շրջանցել «Բրայթոնին» 1 միավորով: Այսպիսով հաջորդ մրցաշրջանում ակումբը կխաղա Պրեմիեր լիգայում: Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարում են  «Ռեդինգը», «Հաթերսֆիլդը», «Ֆուլհեմը» և  «Շեֆիլդ Ուենսդեյը»: Պայքարից դուրս են մնացել «Բլեքբեռնը», «Ուիգանը» և «Րոտերհեմը»:  
07.05.2017

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ». «Յունայթեդը» 3 րոպեում հայտնվեց ծանր իրավիճակում, իսկ Մխիթարյանը՝ փոխարինվեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալը» ուժերն է չափում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 54-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացել է Գրանիտ Ջական՝ մրցակցի դարպասը գրավելով անդրադարձի օգնությամբ: Ընդամենը 3 րոպե անց «զինագործները» նաև կրկնապատկել են հաշիվը՝ շնորհիվ Դանի Ուելբեքի գոլի: Մեկնարկային կազմում սկսած Հենրիխ Մխիթարյանն էլ 61-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ջեյսի Լինգարդին: http://www.vivaronews.am/arsenal-manchesther-yunaythed-haytni-en-meknarkayin-kazmereh
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: